ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը TruthSocial սոցիալական ցանցում
Ուկրաինա/Ռուսաստան ռազմական և տնտեսական իրավիճակը լիովին հասկանալուց հետո, ինչպես նաև տեսնելով, թե դա ինչ տնտեսական խնդիրներ է պատճառում Ռուսաստանին՝ կարծում եմ՝ Ուկրաինան, Եվրամիության աջակցությամբ, կարող է պայքարել և վերադարձնել ամբողջ Ուկրաինան իր նախկին սահմաններով։
Ժամանակի, համբերության և Եվրոպայի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի, ֆինանսական աջակցության շնորհիվ, մինչպատերազմյան սկզբնական սահմանները կարող են հնարավոր տարբերակ դառնալ: Ինչո՞ւ ոչ։
Ռուսաստանը երեքուկես տարի աննպատակ կռվում է մի պատերազմում, որը իրական ռազմական ուժը կարող էր հաղթել մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում։ Սա Ռուսաստանին առանձնահատուկ չի դարձնում․ իրականում սա նրանց ավելի շատ որպես «թղթե վագր» է պատկերում։
Կարդացեք նաև
Երբ Մոսկվայում և Ռուսաստանի բոլոր մեծ քաղաքներում, գյուղերում ու մարզերում ապրող մարդիկ իմանան, թե ինչ է իրականում կատարվում այս պատերազմում, երբ տեսնեն, որ գրեթե անհնար է բենզին ձեռք բերել երկար հերթերի պատճառով, և երբ ընկալեն բոլոր այն բաները, որոնք տեղի են ունենում նրանց պատերազմական տնտեսության մեջ, որտեղ իրենց փողերի մեծ մասը ծախսվում է Ուկրաինայի դեմ պատերազմելու վրա, որն ունի հզոր ոգի և միայն ավելի է ամրանում՝ Ուկրաինան կկարողանա վերականգնել իր երկիրը սկզբնական ձևով, և ո՞վ գիտե՝ գուցե նույնիսկ դրանից էլ ավելի հեռուն գնա։
Պուտինը և Ռուսաստանը լուրջ տնտեսական դժվարությունների մեջ են, և սա Ուկրաինայի գործելու ժամանակն է։ Ամեն դեպքում՝ երկու երկրներին էլ բարին եմ մաղթում։
Մենք շարունակելու ենք զենք մատակարարել ՆԱՏՕ-ին՝ որպեսզի ՆԱՏՕ-ն դրանք օգտագործի ինչպես ցանկանա։ Հաջողություն՝ բոլորին։