Ս.թ. սեպտեմբերի 16-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Ֆասթեքսի աջակցությամբ կրկին տեղի է ունեցել «Կոմիտաս» անունը կրող շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։
Այս տարի դիպլոմներ են հանձնվել մարքեթինգի և կառավարման, ինչպես նաև ԻԿՄ, իրավագիտության և ֆինանսների ֆակուլտետների ուսանողներին։
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, շնորհավորելով ուսանողներին ու նրանց ծնողներին, նշեց, որ այս տարվա դիպլոմների հանձնման արարողությունը բացառիկ է, քանի որ այս տարի նշում են համալսարանի 25-ամյակը։ Նա իր խոսքում ասել է. «Ֆասթեքսը ՀՖՀՀ-ի ամենակարևոր և երկարաժամկետ գործընկերներից է: Բադալյան եղբայրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մեր համալսարանի նկատմամբ և կատարել են շատ ներդրումներ: Նրանք ամեն տարի մեզ տրամադրում են կրթաթոշակներ: Ֆասթեքսում աշխատում են ՀՖՀՀ-ի շատ շրջանավարտներ, ովքեր զբաղեցնում են նախագծերի ղեկավարների պաշտոններ և Ֆասթեքսի համար հանդիսանում են շատ կարևոր աշխատակիցներ։ Ես ամենայն անկեղծությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆասթեքսին համատեղ աշխատանքի և Հայաստանին ու հայ երիտասարդությանն իրենց նվիրման համար։
Կարդացեք նաև
Առջևում սպասվում են ավելի հետաքրքիր համագործակցություններ։ Մեծ հույս ունեմ ապագայում ավելի ամրապնդել մեր գործակցությունը՝ շատ կարևոր թեմաների շրջանակում, ինչպիսին են արհեստական բանականությունը, բլոքչեյնը։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ ձեր նվիրվածության և վստահության համար»:
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով․ «Մեզ համար կրթությունը ոչ միայն արժեք է, այլև ներդրում ապագայում։ Վստահ ենք, որ գիտելիքը մեր ժամանակների ամենահզոր արժույթն է։ Հենց կրթությունն է, որը թույլ է տալիս արարել, ստեղծել և այսօրվա մարտահրավերները վերափոխել վաղվա հնարավորությունների», – իր խոսքում նշել է նա։
Հիշեցնենք, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2021 թ-ից սկսած աջակցում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման միջոցառմանը: Ֆասթեքսի հիմնադիր Վիգեն Բադալյանը հանդիսանում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Ընկերությունների խումբն ամեն տարի կրթաթոշակներ է հատկացնում ինչպես համալսարանի ուսանողներին, այնպես էլ ասպիրանտներին։ 2020 թ-ին ընկերությունների խումբը ճանաչվել է երկրորդ գործատուն` համալսարանի շրջանավարտների ներգրավվածության ցուցանիշով: Ընկերությունը հանդիսանում է համալսարանի թոփ գործատուներից և այս պահին Ֆասթեքսում աշխատում է ՀՖՀՀ-ի ավելի քան երեսուն շրջանավարտ։ Բացի այդ, Ֆասթեքսը մշտապես մասնակցություն է ունենում ՀՖՖ-ի աշխատանքի տոնավաճառներին։ Համալսարանի ուսանողները պարբերաբար հանդիպումներ են ունենում Ֆասթեքսի թիմերի հետ։ Արդեն կայացել է երկու հանդիպում Ֆասթեքսի իրավաբանական բաժնի հետ։ Մասնագետները անդրադարձել են աշխատանքին վերաբերող մանրամասներին, կիսվել իրենց փորձով։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Yo Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: