Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վերացրեց Արմեն Աշոտյանի բացակայելու արգելք խափանման միջոցը, նա կմասնակցի ԵԺԿ համաժողովին

Սեպտեմբեր 24,2025 17:52

«Արմեն Աշոտյանի նկատմանբ կիրառված կիսատնային կալանքը, որը Վերաքննիչ դատարանն էր կիրառել, դատարանն այսօր վերացրեց։ Նաեւ վերացվեց բացակայելու արգելք խափանման միջոցը»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Այսօրվա նիստում Ռուբեն Մելիքյանը միջնորդեց վերացնել Արմեն Աշոտյանի բացակայելու արգելքը խափանման միջոցը՝ նշելով, որ նա պետք է մեկնի արտերկիր եւ ԵԺԿ համաժողովին մասնակցի։

Մանրամասները՝ տեսանյութում.

«Դատարանը շատ ճշգրիտ ձեւակերպեց վերացնելու հիմքը, որ Արմեն Աշոտյանի կողմից երբեւէ չի բարձրացվել փախուստի ռիսկ։ Նույնիսկ դատախազն այսօր այդ մասին խոսեց։ Ինչ-որ մեկի մտքով անցնո՞ւմ է, որ Արմեն Աշոտյանը գնում է կարեւոր միջազգային համաժողովի՝ չվերադառնալու համար։ Բայց դա չի նշանակում, որ Արմեն Աշոտյանը ուր ուզի, կգնա։ Յուրաքանչյուր անգամ հանրապետությունից դուրս գալուց առաջ պետք է ստանա դատարանի համաձայնությունը։ Սա մեկ քայլ առաջ է, սա գնահատելի որոշում է, այսօրվա նիստը համարում ենք արդյունավետ»,- նշեց Մելիքյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930