Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական բեսպրեդելի պատասխանատվությունը բացառապես Նիկոլ Փաշինյանի եւ իր ղեկավարած համակարգի վրա է»․ Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 24,2025 18:04

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Փարաքարի համայնքապետի սպանությանը։ 

«Որեւէ հույս իշխանությունների հետ չունեմ, բացի նրանից, որ ընդդիմությունը եւ հասարակության առողջ հատվածներն ի վիճակի կլինեն համախմբվել եւ վերջ տալ այս մահ իշխանությանը»,- ասաց նա։

Աշոտյանը նշեց՝ կապ չունի՝ խնդիրն անձնական է, թե քաղաքական, անկախ հանգամանքներից՝ երկու բաղադրիչներն էլ պրոբլեմատիկ են։ «Եթե ակնհայտ քաղաքական է այս ողբերգական ամբողջ պատմությունը, բայց մեջը կա նաեւ անվտանգության բաղադրիչ․ ոչ ոք պաշտպանված չէ, եւ հատկապես ընդդիմադիր քաղաքացիները պաշտպանված չեն։ Հայաստանում հանցավորության խայտառակ աճ է, եւ ծանր հանցագործությունների աճ կա այս վերջին 7 տարիների ընթացքում, վերջին 5 տարիների ընթացքում հանցագործություն գործած մարդասպանների 75 տոկոսը ազատության մեջ են։ Եվ այս ամենը վկայում է մի բանի մասին, որ երկրում վախի մթնոլորտը ստեղծում է իշխանությունը եւ իշխանության թողտվությամբ անպատիժ մնացած կրիմինալը»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ բոլոր ավտորիտար կառավարիչները, որոնց թվին է դասվում նաեւ Փաշինյանը, անպայման սիրում են խոսել ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին։ «Հայաստանում տեղի ունեցող քաղաքական բեսպրեդելի պատասխանատվությունը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մրցակիցների եւ քաղաքական հակառակորդների նկատմամբ, բացառապես իր վրա է, իր եւ իր ղեկավարած համակարգի։ Չէ՞ որ նա ասաց՝ կառավարությունը ես եմ։ Ամեն ինչի պատասխանատուն դու ես՝ մարդասպանությունից սկսած՝ մինչեւ տրաքած կանալիզացիայի տրուբա պատասխանատուն դո՛ւ ես, Նիկոլ, որովհետեւ դու այդպիսի դրվածք ես դրել»,-հավելեց նա։

Աշոտանը նշեց՝ «Նիկոլի ձեռմաբ Հայաստանը դարձել է երրորդ հակահայկական երկիրն աշխարհում»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930