Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. օտարել է համայնքային արոտավայրերը, պետությանը պատճառել վնաս

Սեպտեմբեր 25,2025 10:38

Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ. Հ.-ն,  2021թ․ նոյեմբեր ամսից մինչև 2022թ․ հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արարատի մարզի համայնքներից մեկի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը՝ խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդ․ 10-րդ մասով սահմանված՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման արոտավայրեր փոխանցելու արգելքը, ընդհանուր օգտագործման 3 արոտավայրերը աճուրդային եղանակով օտարել է 3 ֆիզիկական անձանց՝ ընդամենը շուրջ 399.000 դրամ արժեքով:

ՀՀ կադաստրի կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք էլ կատարել են նշված գործարքների պետական գրանցումը, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Առերեւույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930