Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը Ֆրանկո Սպիչարիելլոյի հետ քննարկել է ԱԲ-ի կիրառման համատեղ ծրագրի մշակման հեռանկարները, ինչը հնարավորություն կտա հիմնել նորարարական քաղաքական մշակույթ ՀՀ-ում

Սեպտեմբեր 25,2025 15:59

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Amazon Web Services-ի (AWS) Եվրոպական Միության և ամբողջ Միջերկրածովյան Եվրոպայի հանրային քաղաքականության տնօրեն Ֆրանկո Սպիչարիելլոյի և Amazon-ի միջազգային հանրային քաղաքականության տնօրեն Դեյվիդ Ռոթի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման հեռանկարները Հայաստանի համար՝ ընդգծելով այս ոլորտի նշանակությունը տնտեսական աճի, նորարարական միջավայրի ձևավորման և մրցունակության բարձրացման գործում։ Նախագահը կարևորել է վերականգնվող էներգիայի ներուժի արդյունավետ օգտագործումը՝ նշելով, որ այն ոչ միայն կարևոր է էներգետիկ անվտանգության ամրապնդման և կայուն զարգացման համար, այլև կարող է դառնալ հուսալի ռեսուրս արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար։

Քննարկվել են նաև կիբերանվտանգության ուղղությամբ համագործակցության հնարավորությունները՝ որպես տեղեկատվական հասարակության կայունության և պետական կառավարման արդյունավետության առանցքային բաղադրիչ։ Կողմերը շեշտել են փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի և նորագույն գործիքների ներդրման անհրաժեշտությունը՝ կիբերանվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել AWS-ի շարունակական աջակցությունը Արհեստական բանականության (ԱԲ) վիրտուալ ինստիտուտի գործունեությանը։ Քննարկվել է նաև հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում ԱԲ-ի կիրառման համատեղ ծրագրի մշակման հեռանկարները, ինչը հնարավորություն կտա նոր մակարդակի բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը և հիմնել նորարարական քաղաքական մշակույթ Հայաստանում։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930