Հարգելի՛ վարորդներ, գծանշման եւ անվտանգության տարրերով կահավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժ. 00.00-ից մինչեւ վաղը առավոտյան ժ. 06.00 երթեւեկության համար փակ կլինի Դիլիջանի թունելը։ Այդ աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 22-ին։
Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ ՀԻՄՆԱԴՐԱՄ