Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան և ԱՄՆ-ն խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբեր 26,2025 09:30

Վաշինգթոնը և Անկարան խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Ավելի վաղ Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

«Հանդիպումից հետո, նախագահների ներկայությամբ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ստորագրել ենք խաղաղ միջուկային էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր», – X-ի իր միկրոբլոգում գրել է Բայրաքթարը։

Նա նշել է, որ Անկարան և Վաշինգտոնը սկսել են նոր գործընթաց, որը կխորացնի միջուկային էներգիայի ոլորտում բազմաշերտ համագործակցությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930