Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոց ու զոհեր. կրկնությունը կկործանի մեզ, բոլորիս. «Ազգ»

Սեպտեմբեր 26,2025 10:32

Մերձավանի կրակոցները ազդարարեցին, որ մեր երկիրը անվտանգային լրջագույն խնդիրներ ունի նաեւ ներքին ճակատի վրա:

Եվ այս պայմաններում իզուր են ՔՊ-ականները, ինչպես սովորությունն է իրենց, կատարվածը «բացատրել» սովորութենականությամբ, այսինքն՝ «Նախկինների ժամանակ ամեն օր էր նման սպանություն կատարվում», այսինքն՝ մեղքը կրկին գցել նախորդների ու նախադեպերի վրա: Առանց անդրադառնալու, որ շարքային քաղաքացին կարող է, օրինակ, հարց տալ. «Իսկ դուք ինչո՞ւ եք եկել. նախորդներին կրկնելո՞ւ համար»:

Հասարակագիտության մեջ ընդունված է ծանր ճգնաժամերը բացատրել հանրային բարոյահոգեբանական վատթար վիճակով, որը երբ հասնում է կուլմինացիոն իր գծին՝ անպայման տեղի է ունենում պայթյուն:

Հետեւաբար, ՔՊ անդամներին ու նրանց առաջնորդին պետք է խորհուրդ տալ, որ փոխանակ հիշաչարությամբ զբաղվելու, քաղաքական հետապնդումներ կազմակերպելու, եկեղեցականներին հալածելու, Մայր աթոռը գրավել նկրտելու, կեղծ մեղադրանքներով դատական գործեր հարուցելու, ընդդիմադիր կամ ընդդիմախոս գործիչներին անիրավ բանտարգելության մատնելու, մարդկանց ինչքը բռնագրավելու, Արարատին «քար նետելու», մատղաշ սերնդին ազգային դաստիարակությունից զրկելու, ամեն օր ու ժամ ատելություն հրահրելու, չաքուջով եւ ասֆալտով սպառնալու, Արցախի հանձնումը պետականության հզորացում որակելու, պարտությունը՝ հաղթանակ եւ տարածքային զիջումները՝ որպես թշնամու իրավունք ներկայացնելու, եւ, վերջապես, ստախոսությունը ամենօրյա զբաղմունքի վերածելու ու, դրանցով իսկ, կոտրելու ժողովրդի դիմադրողականությունն ու կամքը, փորձեն վերահաստատել արդարությունն ու արդարադատությունը, աշխատեն ներքին համերաշխություն, սեր ու հարգանք, հայրենասիրություն, ազգասիրություն եւ, վերջապես, հայրենատիրություն քարոզելու եւ այդ ուղղությամբ տքնելու:

Կրակոց ու զոհեր. կրկնությունը կկործանի մեզ, բոլորիս:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930