Լրահոս
Օրվա լրահոսը

Քերոբյանի նախաձեռնությամբ ԱՆԻՖ-ի խորհրդի կազմն է փոխվել, տնօրենին ապօրինի ազատել են․ Դավիթ Փափազյանի փաստաբան

Սեպտեմբեր 26,2025 14:01
«Փաստինֆո». ԱՆԻՖ-ում  հավակնոտ ծրագրեր կային, որոնց իրականացման դեպքում ԱՆԻՖ-ն ամբողջությամբ դառնալու էր ինքնաբավ, սակայն դրանք հնարավոր չի եղել ի կատար ածել՝ ընկերության խորհրդում փոփոխություններ իրականացնելու, տնօրենին փոխարինելու պատճառով, ըստ էության, այդ ամեն ինչը գնացել է ձախողման։  Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Նրա խոսքով՝ ԱՆԻՖ-ի՝ պետությանը պատկանող բաժնեմասի վերահսկողությունը տարբեր ժամանակներում տարբեր գերատեսչությունների է վերապահվել։

«Մի շրջանում վարչապետի աշխատակազմինն է եղել, իսկ վերջում փոխանցվել է Էկոնոմիկայի նախարարությանը, նախարար Քերոբյանի նախաձեռնությամբ խորհրդի կազմը փոխվել է։ Տնօրենին ապօրինի կերպով աշխատանքից ազատել են, ինչը հաստատվել է դատարանի վճռով։ Նոր ղեկավարության պայմաններում ոչ միայն ընթացիկ ծրագրերը սկսեցին ձախողվել, այլ նաև նախկինում նախատեսված ծրագրերը, որոնք պետք է իրականացվեին»։

Փաստաբանի խոսքով՝ այդ ամենի հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, որ ԱՆԻՖ-ը գնում է դեպի փակման, այս պահին կառավարվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից, ոչ մի ծրագիր չկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930