Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրամփի ուղի չկա, այլ կա Ադրբեջանի միջանցք»․ Հրանտ Բագրատյան

Սեպտեմբեր 26,2025 13:28

«Լավ գիտեք՝ կարող է էդպես հայտարարել, հետո լրիվ ուրիշ բան անել, բայց ընդհանուր առմամբ ժողովրդի ցասումը ոչ ոք չի կարող զսպել։ Այս լսումների նպատակն է բացատրել՝ ինչու կա այդ ցասումը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ եթե ժողովուրդն իր հետ համաձայն չլիներ, հեղափոխություն կաներ։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ իմպիչմենտի գործընթացին զուգահեռ կարող է նաև փողոցային պայքար լինել։

Ըստ նրա՝ ժողովրդին լավ չեն բացատրել, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա․ «Դուք գիտեք, որ Մեղրին զիջելը շատ ավելի սարսափելի հետևանքներ է ունենալու, քան Արցախը։ Սա չեն բացատրել»։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ Թրամփի ուղի չկա, այլ կա Ադրբեջանի միջանցք։

Լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է չորրորդ հանրապետության մասին, Հրանտ Բագրատյանն այսպես արձագանքեց․ «Մի երկու տարի առաջ էլ Արմեն Սարգսյանն էր ասում՝ 4-րդ հանրապետություն, Խաչատրյանն էլ մի օր ասաց՝ հինգերորդ հանրապետություն։ էդ բոլորը ցույց է տալիս, որ էդ մարդիկ մինչև հինգը լավ հաշվում են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930