Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության հանձնաժողովը հավանություն տվեց Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին

Սեպտեմբեր 26,2025 14:04

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ի նիստում քննարկեց Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, հիմնական զեկուցողն էր՝ Արդարատատության փոխնախարար Տիգրան Դադունցը:

«Նախագծի նպատակը Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական  համակարգի (ՍԷԿՏ) վերաբերյալ հիմնական կարգավորումների սահմանումն է օրենքի մակարդակով: Ներկայումս ՍԷԿՏ համակարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կառավարության որոշմամբ: Այսինքն, համակարգի էությունը եւ դրա հետ կապված սկզբունքային կարգավորումներն օրենքի մակարդակում ամրագրված չեն, ինչը եւ առաջարկում ենք իրականացնել:

Նաեւ օրենքով հստակ սահմանվելու է, թե համակարգում ինչ տվյալների համախումբ պետք է ներառվի եւ արտացոլվի, համակարգին հասանելիություն ունենալու չափանիշները, տվյալներ մուտքագրելու ընդհանուր պայմանները:

Հստակեցվում են համակարգի լիազորված մարմնի գործառույթները՝ նախագծի ընդունման, արդեն դրա ուժի մեջ մտնելուց հետո, 6-ամսյա ժամկետում նախատեսվում է կառավարության համապատասխան նոր որոշման ընդունումը »,- ասաց Տիգրան Դադունցը: Նա հավելեց, որ նախագծի վերաբերյալ Կառավարության եւ ԱԺ պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել:

Հանձնաժողովը այս նախագծին եւս հավանության արժանացրեց, հետեւաբար այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930