Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբեր 26,2025 14:40

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի մշակման և վերափաթեթավորման (Արմավիր, գ․ Այգեկ) արտադրամասում:

Այստեղ արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:

Այսպես՝

  • արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասա վորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը,
  • սարքավորված չի եղել բնական կամ մեխանիկական օդափոխության միջոցներով,
  • շինության սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
  • ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
  • ենթամթերքի նախապատրաստումը չի իրականցվել առանձին տարածքներում,
  • սարքավորումները և գույքը հնարավորություն չի տվել իրականացնել մաքրման և ախտահանման աշխատանքներ,
  • սարքավորումների, գործիքների, պարագաների և բեռնարկղերի մի մասը չեն գտնվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930