Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է, ուրեմն ընդդիմությունը թույլ է»․ Մամիկոն Ասլանյան

Սեպտեմբեր 26,2025 14:37

«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է, ուրեմն ընդդիմությունը թույլ է»,-հարցին՝ յոթ տարի ինչո՞ւ չի հաջողվում հեռացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա՞ է ուժեղ, թե՝ քաղաքական ուժերն են թույլ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Ըստ նրա՝ սրանք այն գործընթացներն են, որոնք պարտադիր են, որ վաղը, մյուս օրը նաև հասկանալի լինի քաղաքական ուժերի տրամադրվածությունները, դիրքավորումը։

Լրագրողների դիտարկմանը՝ ժողովուրդը բազմաթիվ ձախողված փորձերի է ականատես եղել, մտահոգություն չկա՞, որ չի վստահի, Մամիկոն Ասլանյանն այսպես արձագանքեց․ «Եթե սպասենք, նայենք, ապա բոլորը պետք է սպասեն հարմար պահի՝ բազմոցներին բազմած։ Քաղաքական գործընթացները պիտի թույլ տան օգտագործել բոլոր գործիքակազմերը և փորձել։ Պիտի կիրառել և չսպասել դրա հարյուր տոկոսանոց արդյունավետությանը։ Փորձել միշտ պետք է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930