Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, ինչքան էլ Էդմոն Մարուքյանը 3 անգամ ավելի Նիկոլ է, քան Նիկոլը, մենք առաջարկություն ունենք՝ նստենք մի հատ խոսանք»․ Հովիկ Աղազարյան

Սեպտեմբեր 26,2025 15:02

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

ՔՊ-ից դուրս եկած պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթում ասաց, որ ամբողջովին կիսում է հայտարարության մեջ նշված փաստերն ու հիմնավորումները՝ իմպիչմենտ հայտարարելու համար։ «Ես քաղաքագետ չեմ, բայց ես իմպիչմենտը հասկանում եմ հետեւյալ ձեւով՝ իմպիչմենտ պետք է անի իշխանական ուժը, կամ իշխանական ուժի հետ միասին, կամ իշխանական ուժի մի մասի հետ միասին։ Հիմա «Պատիվ ունեմ» խմբակցության իմ գործընկերները հիմնավորումներ են բերում, որ կառավարությունը չի կատարել իր ծրագիրը, որը հաստատվել է ԱԺ-ում, հետեւաբար, պետք է հեռանա։ Կներեք հազար անգամ, բայց դուք ի՞նչ կապ ունեք էդ ծրագրի հետ, դուք հաստատե՞լ եք էդ ծրագիրը, որ հիմա էլ հաշիվ եք պահանջում։ Էդ ծրագիրը հաստատել են Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, եւ իրենք են հաշիվ պահանջում։ Մենք գտնում ենք, որ վարչապետը վատ է աշխատում, ուզում ենք փոխենք, օգնեք փոխենք»,- նշեց Աղազարյանը։

Նա անդրադարձավ իրենց նախաձեռնությանը եւ վարչապետի իրենց թեկնածուին․ «Շատերն ասում էին՝ Էդմոն Մարուքյանը երկրորդ Փաշինյանն է, ո՞նց մենք աջակցենք էդ թեկնածուին։ Հասկացանք՝ Էդմոն Մարուքյանը երկրորդ Նիկոլ Փաշինյանն է, Էդմոն Մարուքյանն ավելի վատն է, քան Փաշինյանը… բայց ձեր նպատակը, մեր նպատակը ո՞րն է։ Մեր ու ձեր նպատակն էն չի՞, որ 6 ամսով ստեղծվի հավասարակշռված կառավարություն, ժամանակավորապես արգելակենք էն սարսափելի գործընթացը, որն էսօր իրականացնում է իշխանությունը, տեսնենք՝ ինչ է լինում ու գնանք ընտրությունների։ Էդ չի՞ մեր բոլորի նպատակը, հիմա 3 անգամ ավելի Նիկոլը կանի դա կամ 3 անգամ ավելի Նիկոլով կանենք դա, թե իմ կողմից շատ հարգված Դավիթ Համբարձումյանով, դա արդեն շատ էական չէ։ Բայց հարց՝ ինչո՞ւ շատ ընդդիմադիր գործընկերներ չեն վստահում Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին, որովհետեւ գտնում են, որ իրենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն են։ Հասկացանք, մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, ձեր ասածն է, բայց եթե դուք մեր միջոցով եւ մեր հնարավորություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնում եք իշխանությունից, ինչի՞ց եք վախենում»,- ասաց նա։

Աղազարյանը նշեց, որ ինքն ու Հակոբ Ասլանյանն էլ անհանգստանում են, որ 1995 թվականից սկսած բոլոր ընտրությունները տոտալ կեղծվել են։ «Եվ ուրեմն, ի՞նչ պետք է անել՝ ինչքան էլ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, ինչքան էլ Էդմոն Մարուքյանը 3 անգամ ավելի Նիկոլ է, քան Նիկոլը, մենք համենայնդեպս առաջարկություն ունենք՝ նստենք մի հատ խոսանք»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Աղազարյանը հայտարարեց, որ ողջունում է «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությունը եւ առաջարկում է քննարկումներ սկսել, իրենք պատրաստ են քննարկումներին մասնակցել։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930