«Ես ԱՄՆ նախագահին ասացի՝ ժամանակն է, որ մեր հարաբերությունները սկսվեն նոր էջից», – ինչպես հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը», այցն ամփոփելով՝ Նյու Յորքում լրագրողներին ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։
«Հանրությունը, հավանաբար, հետաքրքրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կողմից կազմակերպված ընթրիքով, որտեղ մենք հանդիպեցինք։
Ես նրան ասացի, որ ժամանակն է, որ մեր հարաբերությունները սկսվեն նոր էջից, ինչին նա պատասխանեց, որ կուսումնասիրի այս հարցը։ Նա խոստացավ, որ անպայման կվերադառնա այս թեմային և կկապվի ինձ հետ։
Սպասենք նրա պատասխանին։ Մենք մի շարք այլ հանդիպումներ ունեցանք վարչակազմի, առևտրի նախարարի հետ», – ասել է Վրաստանի նախագահը: