Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանը բացել է Բելառուսի հետ սահմանը և կոչ արել իր քաղաքացիներին՝ անհապաղ լքել այդ երկրի տարածքը

Սեպտեմբեր 26,2025 16:12

Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը և ձեռնպահ մնալ այդ երկիր մեկնելուց, հայտնել է Մինսկում Լեհաստանի դեսպանատունը։ Այս մասին հայտնում է TASS-ը:

«Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Բելառուսի Հանրապետության բոլոր այցերից <…> և կոչ է անում Լեհաստանի այն քաղաքացիներին, ովքեր ներկայում գտնվում են Բելառուսի Հանրապետությունում, անհապաղ լքել նրա տարածքը», — ասված է դեսպանատան հաղորդագրությունում։

Որպես այդ հորդորի պատճառ՝ Մինսկում Լեհաստանի դեսպանատունը նշել է սահմանին լարված իրավիճակը և «Լեհաստանի քաղաքացիների կամայական ձերբակալությունները»։

Լեհաստանը սեպտեմբերի 12-ի գիշերը փակել էր Բելառուսի հետ գործող բոլոր անցակետերը։

Բացի Տերեսպոլի ուղևորափոխադրումների անցակետից, դադարեցվել էր նաև երթևեկությունը «Կուկուրիկի-Կոզլովիչի» բեռնափոխադրումների , ինչպես նաև նաև երկաթուղային ևս 3 անցակետերում՝ «Կուզնիցա Բյալոստոցկա»-«Գրոդնո», «Սեմյանովկա»-«Սվիսլոչ» և «Տերեսպոլ»-«Բրեստ»։

Այս որոշման մասին սեպտեմբերի 9-ին հայտարարել էր վարչապետ Դոնալդ Տուսկը՝ այն կապելով Բելառուսի և Ռուսաստանի համատեղ «Զապադ 2025» զորավարժությունների հետ, որոնք անցկացվել են սեպտեմբերի 12-16-ը։

Սեպտեմբերի 25-ի գիշերը Լեհաստանը վերաբացել է սահմանը՝ թույլ տալով երթևեկությունը դեպի իր տարածք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930