ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Երբ ՔՊ-ն ԱԺ-ում չէ, խորհրդարանի դահլիճից հնչող ելույթները դառնում են հետաքրքիր, բովանդակային, պետականակենտրոն և իմաստալից:
Խորհրդարանական լսումները՝ հիմնական թեմայի շուրջ քննարկումներից բացի ցույց տվեցին նաև, թե որքան մեծ կադրային ու մասնագիտական ռեսուրս, փորձ գիտելիք ու գաղափարներ կան ընդդիմադիր դաշտում:
ԱԺ այսօրվա դահլիճը քաղաքական է, իմաստալից, լուծումներ առաջարկող, ժողովրդի ու պետության հոգսերից տեղյակ: