Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսի «Էդեմ» ԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել. հարազատներն օբյեկտիվ քննություն են պահանջում. Shamshyan.com

Սեպտեմբեր 26,2025 17:09

Shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Մասիս քաղաքում գտնվող «Էդեմ» բժշկական կենտրոնի ծննդատան դիմաց են հավաքվել Դաշտավան գյուղի բնակիչները, որոնք պահանջում են, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվի նշված բժշկական կենտրոնում աշխատող Մհեր Ենգիբարյանը, ում պատճառով նորածին երեխա է մահացել:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացած երեխայի հարազատները, այդ թվում՝ տատիկը, ասում էին.

«Սեպտեմբերի 25-ին՝ նշված հիվանդանոցի բժիշկների կողմից նշանակված օրը, բերել ենք ծննդատուն, մի քանի ժամ մնացել ա բժիշկների հսկողության տակ, ովքեր մեզ անընդհատ ասում էին, թե ոչ մի խնդիր չկա, մայրը առողջ է, պտուղը առողջ է ու նույնիսկ մի քանի անգամ աչքալուսանք էին տալիս, ասելով, թե ամեն ինչ լավ է, առողջ աղջիկ եք ունենալու: Դե մենք էլ ոգևորված ու ուրախացած սպասում էինք, որ երեխայի ծնվելուց հետո կմտնենք, կտեսնենք երեխային, բայց գիշերը մի տեսակ աժիոտաժ ստեղծվեց ծննդատանը ու մեր մտքով չէր անցնում, որ այն կապված է մեր հարսի ծննդաբերության հետ:

Փորձում էինք անընդհատ ճշտել, սակայն չէին պատասխանում»: »:

Դրանից հետո տատիկը մտնում է հիվանդանոց և երեխային հայտնաբերում է մահացած: Փորձում է բժիշկներին, Մհեր Ենգիբարյանին հանդիպել, սակայն ոչ ոք չի բարեհաճում մոտենալ ու պատասխանել ծնողների հարցերին:

Հարազատներն ասում էին.

«Մենք մեր երեխային հետ չենք բերի, բայց ուզում ենք, որ կատարվի օբյեկտիվ քննություն, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր հսկողության տակ վերցնի ոչ միայն այս գործը, այլև այս բժշկական կենտրոնի գործունեությունը»:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930