Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը նույնքան հոգնել է եւ չի ընդունում գործող ընդդիմությանը»․ Սամվել Ֆարմանյան

Սեպտեմբեր 26,2025 17:26

«Լա՞վ է, թե վատ, Նիկոլ Փաշինյանն արդեն սպանել է ՀՀ երրորդ հանրապետությունը եւ այն գտնվում է դեմոնտաժման փուլում»,- խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու թեմայով «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած լսումների ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նա տպավություն ունի, որ իր արտաքին տերերից Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է ստացել մեկ փուլ էլ խաղալ՝ խաղաղության անվան տակ, բայց առաջիկա համապետական ընտրություններում վերընտրվելով՝ նա ապամոնտաժելու է ՀՀ ինքնիշխանությունը։

Ընդդիմության 4,5 տարի ձախողումից հետո, ըստ Սամվել Ֆարմանյանի, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը ընդդիմության միակ հնարավոր, սահմանադրական, ճշգրիտ եւ անցնցում մեխանիզմն է։ Նա հիշեցնում է, որ 2021-ին ընդդիմությունը մանդատ է ստացել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար եւ դա չի արել։ Սամվել Ֆարմանյանը նաեւ կարծում է, որ 2026-ի ընտրություններից ընդդիմադիր ուժերը վախենում են, քանի որ դրանց ընդառաջ ժողովուրդն այլընտրանք է ուզում, բայց դա չի ստացել ո՛չ գաղափարների, ո՛չ էլ այլ ուժի տեսքով։

«Ժողովուրդը նույնքան հոգնել է եւ չի ընդունում գործող ընդդիմությանը»,- կարծում է Սամվել Ֆարմանյանը ու հավելում, որ սեփական աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած գին վճարել, այդ թվում նաեւ՝ պետության ճակատագիրը եւ դա պետք է նկատի ունենալ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930