«Չգիտեմ ինչի՝ «Հայաստան» խմբակցության անունից հայտարարություն արեց ոչ թե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը, այլ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ ԱԺ կանոնակարգով խմբակցության անունից հայտարարություն անելու իրավունք ունեն ղեկավարն ու քարտուղարը։ Չգիտեմ՝ ինչու էր ընտրվել այդ ձևաչափը։ Ոնց հասկացա՝ 28 պատգամավորների ցանկը ցույց տվեց, որոնք դեռ վաղուց էին ստորագրել։ Հույս ունեմ, որ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները կմիանան իրական նախաձեռնության փաստաթղթին, և գործընթացն առաջ կգնա»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ իրեն դուր չի եկել, որ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորները դուրս եկան լսումներից․ «Նենց տպավորություն էր՝ ահա, մենք ձեզ տալիս ենք մեր ստորագրությունների ցուցակը և հեռանում, մնացածն ինքներդ ոնց ուզում եք։ Մինչդեռ եթե միանում են որևէ նախաձեռնության, նրանք դառնում են դրա համահեղինակ, նրանք արդեն ունեն հետագա քայլեր, գործողություններ անելու պատասխանատվություն»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ