«Իմպիչմենտի գործընթացն իրատեսական է, ունի ՀՀ-ի առաջ ծառացած մարտահրավերների լուծման բավարար ներուժ և կառավարությանն այլ կառավարությամբ փոխարինելու լիարժեք հնարավորություն։ Սա մեր ժողովրդի մի ստվար հատվածի ցանկությունն ու պահանջն է»,- Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նա վստահեցրեց՝ ժողովրդի մի ստվար հատված գուցե մի ուժի վրա կենտրոնացած չէ, բայց վստահաբար փոփոխության, այս իշխանությունների հեռացման կողմնակիցն է․ «Բոլոր հնարավոր ձևերը փորձվել են։ Համոզված ենք, ուզում եք մեկ միլիոն մարդ հավաքեք փողոցում, այս իշխանությունն իր կամքով հրաժարական չի տալու։ Խաղաղությունը դարձրել են քաղցր կոնֆետի նման մի բան և փորձում են դրանով խաբել ժողովրդին։ Հերթական անգամ չխաբվեք Նիկոլի քաղցր ստերին։ Սա խաղաղություն չէ, այլ կապիտուլյացիա է։ Սա դեռ հեռու է իրականությունից, փաստաթուղթ դառնալուց։ Որ կարողանանք իրական խաղաղությանը հասնել անվտանգության կողմից, այսօր ԱԺ-ում սկսած գործընթացը պետք է ինչ-որ ժամանակ հետո իր տրամաբանական ավարտին հասնի․ իմպիչմենտ պետք է տեղի ունենա։ Դուք փաստաթուղթ տեսե՞լ եք, ես չեմ տեսել։ Դա փաստաթուղթ չէ, թուղթ է այն մասին, որ կողմերն ինչ-որ բան են բանակցել և պարտավորվում են այդ բանակցությունները չփոխել։ Նիկոլի սուտն այն է, որ ինքն ասում է՝ խաղաղությունն օգոստոսի 8-ից կա․ ոչ մի բան էլ չկա։ Թուղթ են ստորագրել, որը ոչ մի բանի մասին է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ