Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ իր սեփական երկրում կքարոզեն մոռանալ պատմական հիշողությունն ու հերոսական անցյալը. Արտակ Զաքարյան

Ապրիլ 04,2026 15:58 Share

«Երկրի ղեկին հայտնված արկածախնդիր եւ էգոցենտրիկ ուժի գործողությունները նորանոր վնասներ, կորուստներ ու նահանջ են բերել մեր երկրին թե՛ ներքին ու արտաքին հարաբերություններում, թե՛ անվտանգային միջավայրի համար, եւ թե՛ հասարակության հոգեւոր, բարոյական արժեհամակարգում», -ՀՀԿ համագումարի ժամանակ ասաց ՀՀԿ  Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, մի քանի տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ իր սեփական երկրում կքարոզեն մոռանալ պատմական հիշողությունն ու հերոսական անցյալը. «Ոչ ոք չէր պատկերացնի, որ իշխանության ներկայացուցիչները քայքայիչ գործողություններ կարող են իրականացնել Հայ Առաքելական եկեղեցու եւ հոգեւոր դասի նկատմամբ»:

Արտակ Զաքարյանի ձեւակերպմամբ, հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղից խելացի ժողովուրդները դուրս են գալիս համախմբված՝ սուտն ու կեղծիքը մերժելով:

Ի թիվս այլնի, նա անդրադարձավ իշխանության եւ մասնավորապես Փաշինյանի՝ արցախցիների իբր փախչելու վերաբերյալ խոսույթին: Նա նաեւ հիշեցրեց, որ  Արցախի ռազմաքաղաքական էլիտայի շատ ներկայացուցիչներ այսօր գերեվարված են Բաքվում, որովհետեւ հանուն բոլորի ազատության մնացել են իրենց տեղում: ՀՀԿ գործադիր մարմնի անդամը հարց ուղղեց այս իշխանություններին՝ Հայաստանի շուրջ 220 ք/կմ տարածքի օկուպացիան էլ է՞ր արցախցիների «փախչելու» արդյունք:

Համագումարն ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930