Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ, իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ընթերցանությանը. Գառնիկ Դանիելյան

Սեպտեմբեր 26,2025 22:48

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ: Մեզ պատմեց իր հոգևոր ծառայությունից ուշագրավ դրվագներ: Երկու ժամ տևած տեսակցությունն անցավ ակնթարթի պես:

Ամեն անգամ նորովի ենք բացահայտում Շիրակի թեմի առաջնորդին:

Տոկուն, ժուժկալ, ազնվական. այսպիսի հատկանիշներով կարելի է բնորոշել նրան:

Գտնվելով անազատության մեջ՝ Սրբազանն իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ընթերցանությանը՝ հատկապես հայկական և արտասահմանյան գրականությանը:

Բոլոր իշխանությունների օրոք՝ սկսած խորհրդայինից, Միքայել Աջապահյանը աչքի է ընկել իր սուր քննադատություններով: Հատկանշական է, որ ճաղերի ետևում հայտնվեց իրեն «ժողբաստիոն» հռչակած այս իշխանության օրոք և հրահանգով:

Ցավոք, փակ են տեսակցությունները Բագրատ Սրբազանի պարագայում:

Մի բանում վստահ ենք. անհնար է ընկճել այսպիսի հոգևոր առաջնորդներին: Մեր երկու Սրբազանները խղճի և հավատի բանտարկյալներ են:
«Ասացեք արդարին, թե իր համար լավ է լինելու, քանի որ իր գործերի պտուղն է ուտելու» (Եսայի 3:10)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930