Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի ազգային տոնը՝ օրհներգերի ջազային մեկնաբանությամբ եւ չեխական գարեջրով

Սեպտեմբեր 26,2025 23:07

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը ընդունելություն էր կազմակերպել Չեխիայի ազգային տոնի առիթով, ինչպես նաեւ փոխդեսպան Սաբինա Նովակովայի պատվին, որն ավարտում է առաքելությունը Հայաստանում:

«Հաջորդ կայարանը՝ Պրահա»,-հայերեն ասաց տիկին Նովակովան: Պարոն Պիրունչիկն էլ նշեց, որ չի ցանկանում երկար ու ձանձրալի տեքստեր ասել, իսկ չեխ-հայկական հրաշալի հարաբերությունների մասին, նրա խոսքով, վկայում են ներկաների ժպիտներն ու Չեխիայի բարեկամների մեծ թիվը:

Սովորաբար սեպտեմբերի 28-ին Չեխիայում նշվում է Չեխիայի պետականության ազգային տոնը, որը նաև հայտնի է որպես «Սուրբ Վացլավի տոն»:

Ի թիվս այլոց, միջոցառմանը մասնակցում էր նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որը չեխական գարեջրով խմեց Չեխիայի կենացը:

Հայաստանում Չեխիայի դեսպանն ասաց, որ ցանկացած ընդունելություն սկսվում է ազգային օրհներգով, եւ այժմ ներկաները հնարավորություն ունեն լսելու Չեխիայի եւ Հայաստանի օրհներգերի նոր՝ ջազային մեկնաբանությունը: Դրանց կատարմանը մասնակցեց նաեւ Պետր Պիրունչիկը՝ իր սաքսոֆոնով:

 

Դեսպանն ասաց, որ գործիքավորումը կատարել է իր ընկերը՝ հրաշալի ջազային երաժիշտ, կոմպոզիտորեւ սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը: «Հպարտ եմ լինել նրա ընկերը»,-ասաց դեսպանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930