Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգումների առնչությամբ վարույթ նախաձեռնելու և քննելու համար անհրաժեշտ չափորոշիչները հաճախ չեն պահպանվում և հետագա լուրջ զարգացման կարիք ունեն․ Անահիտ Մանասյան

Սեպտեմբեր 27,2025 14:56

Սեպտեմբերի 25-ին Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի ընթացքում՝ Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքների քննարկման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել տեսաուղերձով:

Անահիտ Մանասյանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերակատարությանը Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքներին վերաբերելի միջազգային պարտավորությունների մշտադիտարկման գործընթացում։

Պաշտպանը ներկայացրել է նաև հաստատության գործունեության մի շարք առաջնահերթ ուղղություններ, ինչպիսիք են խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի բացառումը և արգելքը։ Այս առումով Պաշտպանն ընդգծել է, որ առերևույթ խոշտանգման դեպքերի առնչությամբ քննությունը պետք է լինի արագ, անհապաղ և արդյունավետ։ Պաշտպանն ընդգծել է, որ չնայած այս առումով գրանցված որոշակի առաջընթացին, այնուամենայնիվ, խոշտանգումների առնչությամբ վարույթ նախաձեռնելու և քննելու համար անհրաժեշտ չափորոշիչները հաճախ չեն պահպանվում և հետագա լուրջ զարգացման կարիք ունեն։

Ելույթի ընթացքում Անահիտ Մանասյանը նշել է, որ հաստատությունը խտրականության դեմ պայքարի ոլորտում զարգացրել է իր կարողությունները` ընդգծելով այս ոլորտում մարդու իրավունքներին առնչվող լուրջ խնդիրների առկայության հանգամանքը:

Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև գրավոր հայտարարություն Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) արդյունքների քննարկման նստաշրջանի համար, որում ներկայացրել է մարդու իրավունքների առանձին ոլորտների առնչվող որոշ խնդիրներ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930