«Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային այցելությունները շարունակվում են: Սեպտեմբերի 24-ին շարժման անդամները աշխատանքային այց կատարեցին Արմավիրի մարզի Այգեշատ, Արմավիր և Հայկավան գյուղեր:
Շարժման անդամները շրջայց կատարեցին նշված գյուղական բնակավայրերում, ուսումնասիրեցին գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքային հնարավորությունները, շփվեցին տեղի բնակիչների հետ, ներկայացրեցին շարժման հիմնական ուղղությունները և նպատակները:
Տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում Հայաստանի, և, մասնավորապես, Արարատյան դաշտի գյուղական համայնքների կայուն զարգացման տեսլականի շուրջ:
«ՄԵՐ ՁԵՎՈՎ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ