«Մեր ձևով» շարժման անդամ Ռոբերտ Քադարյանը ներկայացրել է, թե ինչպես են իրականացվելու Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրերից 5-րդ քայլը։ Այն է՝ 20 000 մատչելի բնակարան մեր հայրենակիցների համար՝ նորաստեղծ ընտանիքների, բազմազավակ ընտանիքների համար։
«Շինարարության մեջ էական ծախսեր են կազմում ենթակառուցվածքների շինարարությունը, հողի արժեքը, բանկային ծախսերը և պետական այլ վճարները։
Պետական ծրագրով իրականացնելու դեպքում հնարավորություն ենք ունենալու այս ծախսերը էականորեն նվազեցնելու, և տարաժամկետ սկզբունքով մեր հայրենակիցները հնարավորություն են ունենալու ձեռք բերել բնակարան։ Այսինքն՝ ձեր վարձի գումարի փոխարեն դուք վճարելու եք ձեր բնակարանի արժեքը։
Ուժեղ Հայաստան ունենալու ենք հունիսի 8-ից, երբ ունենանք ուժեղ վարչապետ՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ»,- ասել է Քադարյանը։


















































