Բաքվում ԱՄՆ դեսպանատունը X սոցիալական մեդիա հարթակում գրառում է տարածել՝ նվիրված 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին
Ադրբեջանի զոհերի հիշատակի օրը մենք հիշում ենք այն ադրբեջանցիներին, ովքեր զոհվեցին տասնամյակներ տևած հակամարտության ընթացքում։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հարավային Կովկասում նոր էջի սկզբի ականատես եղանք, և Միացյալ Նահանգները կշարունակի իր ջանքերը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար։
Այսօր Միացյալ Նահանգների դեսպանատունը խորին ցավակցություն է հայտնում այն ադրբեջանցիներին և նրանց ընտանիքներին, ովքեր կորցրել են սիրելիներին։