Թուրքիայի Բուրսա նահանգի Յըլդըրըմի քաղաքապետարանը հայտնում է, որ վերանորոգվում է տեղի հայկական լքված եկեղեցին։ Վերանորոգումից հետո երբեմնի հայկական եկեղեցին կվերածվի երկհարկանի մշակութային կենտրոնի։ Նշվում է, որ եկեղեցին Թուրքիայի Հանրապետության հռչակումից առաջ եղել է պաշտանմունքի վայր, իսկ հետագայում ծառայել որպես ծխախոտի պահեստ։
Ըստ Յըլդըրըմի քաղաքապետարանի կողմից մշակված նախագծի՝ շենքի առաջին հարկում կլինի բազմաֆունկցիոնալ դահլիճ և երկու սենյակ, որոնք կարող են օգտագործվել որպես ցուցահանդեսային, շնորհանդեսային և սեմինարային տարածք:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում