Լրահոս
Պատերազմի ցավը
Օրվա լրահոսը

Արաքսում համագյուղացուն սպանած տղամարդը նախկինում դատապարտված է եղել

Սեպտեմբեր 28,2025 17:33

Ինչպես Aravot.am-ին հայտնեցին Ոստիկանությունից, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, իր շանը հայհոյելու հարցի շուրջ Արաքսի 33-ամյա բնակիչը վիճաբանել է համագյուղացիների հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է մի անձի՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Բացի այդ, ինքնաձիգից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ, ինչի ընթացքում Մասիս Ասատրյանը ստացել է հրազենային վնասվածք, տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց և, գիտակցության չգալով, մահացել։

Դեպքից կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Արաքսի 33-ամյա բնակչին, սպանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մետաղյա խողովակ և մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված կաթոցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բացի նշված դեպքը Արաքսի 33-ամյա բնակիչը 2021 թվականի մայիսի 30-ին նույն բնակավայրում վիճաբանության ընթացքում ինքնաձիգով կրակոցներ էր արձակել։ Նա ձերբակալվել էր, խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել և գործն ուղարկվել դատարան։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Բացի այդ՝ մեկ այլ դեպքով, նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ, ինչը առգրավվել է, դարձել է քննության առարկա։ 2024 թվականի օգոստոսի 13-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրա կողմից գազային ատրճանակ ապօրինի կրելու դրվագով քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետները անցնելու հիմքով, իսկ խուլիգանության դրվագով դատաքննությունը դեռևս ընթացքում է։

Նշված անձը այլ հանցավոր արարքներ կատարելու համար նախկինում ևս դատապարտվել է։ Նրա՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում, ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել վերջինիս կողմից ապօրինի զենք զինամթերք պահելու վերաբերյալ, որի շրջանակներում ստուգայցեր են կատարվել, սակայն նրա տանը զենք չի հայտնաբերվել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930