ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախարարական հանդիպմանը։
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ աշխարհագրական սահմանափակումների պատճառով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները զրկվում են համաշխարհային առևտրին լիարժեք ինտեգրման, տնտեսության դիվեսիֆիկացման և ներդրումների գրավչության հնարավորություններից։
Անդրադարձ է կատարվել Ավազայի գործողությունների ծրագրին և ընդգծվել է դրա դերը՝ որպես բազմաշերտ մարտահրավերների հաղթահարման ճանապարհային քարտեզ։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է համապատասխան ֆինանսավորման, գործընկերության ամրապնդման և ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի՝ խաղաղության և կայունության օրակարգի խթանմանն ուղղված հանձնառությունը և մասնակիցներին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրույթները՝ ընդգծելով դրա դերը Հարավային Կովկասում ներառական, ոչ խտրական և արդար տրանսպորտային ու առևտրային փոխկապակցվածության հաստատման գործում։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ