ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն հայտնել է, որ Պետքարտուղարությունից ստացել է պատասխան, որը, ըստ նրա, քայլ է ճիշտ ուղղությամբ։
«ԱՄՆ Պետքարտուղարությունից պատասխան եմ ստացել, որը ճիշտ ուղղությամբ քայլ է՝ վերաբերում է Արցախի հայերի վերադարձի իրավունքին, հայ ռազմագերիների անվտանգ վերադարձին Ադրբեջանից, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանմանը Ադրբեջանում։
Ես առաջնորդեցի իմ գործընկերներին՝ պահանջելով, որ ԱՄՆ-ն դիրքորոշում հայտնի Արցախի հայերի օգտին։ Այժմ հորդորում եմ Թրամփի վարչակազմին հետևողական լինել»։