Լրահոս
Պատերազմի ցավը
Օրվա լրահոսը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Վարագա Սուրբ Խաչի տոնը

Սեպտեմբեր 29,2025 12:21

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Վարագա Սուրբ Խաչի տոնը:

Տոնի առիթով, Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ու Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, ի ուրախություն ամենքիս, առաջին անգամ Ագարակի Սուրբ Աստվածածին խոնարված եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերվեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենարար Խաչափայտի Մասունքը:

Հանդիսավոր թափորի ուղեկցությամբ մասունքը տարվեց եկեղեցի և մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագը մատուցեց Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր՝ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը:

Սուրբ Պատարագին աղոթակից էին հոգևորականներ, Ղազարավանի մենաստանի միանձնուհիները և Սուրբ Մասունքի զորությանն հաղորդ դառնալու համար Հայաստանի տարբեր վայրերից Ագարակ եկած բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:

Խաչափայտի կենարար մասունքը՝ զետեղված 18-րդ դարից Վանից բերված մասանց պահարանում, Ագարակում էր համախմբել Վանի տարածաշրջանի ագարակցիներին:

Արագածոտնի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930