Լրահոս
Պատերազմի ցավը
Օրվա լրահոսը

«Համոզված ենք, որ Ծառուկյանի կողմից հնչեցված թեզերը և դրանց հիման վրա մշակվելիք ծրագիրը պետք է դառնան համաժողովրդական միասնության ապահովման հիմք». «Նոր պրոյեկտ․ տնտեսական ալիք»

Սեպտեմբեր 29,2025 12:56

«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնության արձագանքը Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված «Առաջարկ Հայաստանին» ծրագրին

«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ողջունում է Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված ուղերձը և նախաբանում ընդգծված երեք հիմնադրույթային կետերը։

Մենք կարևորում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակման անհրաժեշտությունը, որը լայն հնարավորություն է տալիս ինչպես հասարակության, այնպես էլ մասնագիտական շրջանակների ներգրավմանը։

Մեր նախաձեռնությունը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ թե՛ առաջարկված ծրագրային դրույթների մշակման, և թե՛ սպասվող առաջարկների համակարգման գործընթացին։ Մասնավորապես, մեր կողմից հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն խոշոր տնտեսական ծրագրերը, ներդրումային նախագծերի իրականացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանն ուղղված առաջարկները, ինչպես նաև այն իրավական խոչընդոտների վերացմանը միտված կարգավորումները, որոնք ներկայումս էապես սահմանափակում են մեր պետության և ժողովրդի զարգացման հնարավորությունները։

Նախապես հայտարարվածի համաձայն՝ «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը մեկնարկում է մարզային այցեր, որի ընթացքում կկազմակերպվեն հանրային քննարկումներ ու հանդիպումներ՝ ուղղված համայնքներում առկա տնտեսական խնդիրների փաստագրման և դրանց լուծման իրատեսական ուղիների համատեղ մշակմանը։

Մենք համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված թեզերը և դրանց հիման վրա ապագայում մշակվելիք ծրագիրը պետք է դառնան համաժողովրդական միասնության ապահովման հիմք։ Միայն այդ դեպքում այն կարող է վերածվել երկրի զարգացման իրական շարժիչ ուժի և կանխորոշել մեր պետության ապագա հաջողությունները։

«Նոր պրոյեկտ․ տնտեսական ալիք» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930