Լրահոս
Պատերազմի ցավը
Օրվա լրահոսը

Ամեն տարի գրիպի դեմ 200 000 դեղաչափ պատվաստումներ են իրականացվում. Զարուհի Գրիգորյան

Սեպտեմբեր 29,2025 13:53

«Այս սեզոնին հատկապես կարեւորում ենք գրիպի դեմ պատվաստումների իրականացումը, որն արդեն 2-3 շաբաթ է՝ մեկնարկել է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում: Գրիպի դեմ պատվաստանյութերը հասանելի են ՀՀ առաջնային պահպանման բոլոր բուժհաստատություններում: Պլանային կարգով հատկապես առաջնահերթություն տալով խոցելի խմբերի ներկայացուցիչներին, բոլոր այն անձանց, որոնք ցանկանում են պատվաստվել գրիպի դեմ, կարող են մոտենալ պոլիկլինիկա եւ պատվաստվել »,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը:

Զարուհի Գրիգորյան

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանն էլ նշեց, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները նախատեսված են առաջնահերթ ռիսկի խմբերի անձանց համար. «Ռիսկի խմբերն են 6 ամսեկանից 5 տարեկան երեխաները, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, հղիները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, ինչպես սոցիալական խնամքի կենտրոնների շահառուները, այնպես էլ աշխատակիցները, զորակոչի ենթակա անձինք եւ բուժաշխատողները»:

Սվետլանա Գրիգորյան

Սվետլանա Գրիգորյանը հավելեց, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարելի է իրականացնել այլ պատվաստանյութերի հետ միասին, եթե օրացուցային ժամկետում նախատեսված պատվաստումներ կան, ապա համատեղ կարելի է դրանք կիրառել:

Զարուհի Գրիգորյանի խոսքով. «Յուրաքանչյուր տարի մոտ 200 հազար դեղաչափ պատվաստումներ են իրականացվում՝ նշված խոցելի խմբերի շրջանում: Այս միտումը գնալով ակտիվանում է: Մարդկանց մոտ բարձրանում է հետաքրքրվածությունը եւ պահանջարկը՝ գրիպի դեմ պատվաստումների»:

Սվետլանա Գրիգորյանը փաստեց, որ երկու շաբաթվա ընթացքում բաշխված պատվաստանյութերի 20 %-ն արդեն իսկ ծախսվել է:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930