Լրահոս
Օրվա լրահոսը

«Նայում են՝ էքսկավատոր չկա, ասում են ֆեյք է»․ Փաշինյանը՝ Թրամփի ուղու մասին

Սեպտեմբեր 29,2025 18:12

«Ամերիկյան պատվիրակությունը վերջերս այցելել էր ՀՀ։ Քննարկումները սկսվել են և կշարունակվեն։ Այս պահի դրությամբ կոնկրետ պայմանավորվածություններ չկան»,-հարցին՝ Թրամփի ուղու հետ կապված գործնական պայմանավորվածություններ կա՞ն, Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմն ակնհայտորեն գլոբալ օրակարգ ունի, բայց ասաց՝ համոզված եղեք, որ այդ օրակարգում հենց TRIPP ուղու հարցը կա, այն նաև միջազգային հանրության օրակարգում է։

Անդրադառնալով ՀՀ-ում ընկալումներին Թրամփի ուղու հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մեր ընկալումն այն է, որ օգոստոսի 9-ի առավոտը նայում ենք՝ էքսկավատոր չկա, ասում ենք՝ էլի հերթական ֆեյքն է։ Տենց չի աշխատում։ Այս գործընթացները արագը դանդաղն է՝ առանց ընդհատումների։ Հիմա մենք աշխատում ենք դանդաղ, բայց առանց ընդհատումների»։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ քննարկումներ են սկսվել կոնկրետ բովանդակությունների վերաբերյալ, նախագծման շուրջ։ Ասաց, որ աշխատում են, թե ով պետք է նախագիծ անի, ոնց պետք է նախագիծ արվի։ Երկաթուղին պիտի նախագծվի։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930