Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրեսորն իր կողմից կիրառված ֆոսֆորը փորձում է վերագրել հայկական կողմին

Սեպտեմբեր 29,2025 18:42

«Փաստինֆո». Ադրբեջանը սեփական հանցագործությունները հայկական կողմին վերագրելու ուողղությամբ ակտիվ աշխատանքը շարունակում է։ Գերության մեջ գտնվող հայերի հանդեպ շինծու մեղադրանքներով դատական նիստը շարունակվել է այսօր, որի ժամանակ ընթերցել են «փաստաթղթեր»։

Ագրեսոր երկրի դատական այսօրվա նիստի ժամանակ փորձ է արվել քաղաքացիական անձանց հանդեպ թույլ տված իբրև ինչ-որ ռազմական հանցագործություններ «կարել» հայկական կողմի վրա, թե, իբր, 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ «գույքային ու մարմնական վնաս ենք հասցել Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը»։

Ադրբեջանը, որը վերջին տասնամյակում բոլոր ռազմական բախումների ժամանակ բացառապես ինքն է եղել նախահարձակ ու անտեսել մարդասիրական բոլոր նորմերը, պնդում է, թե, իբր, 2016թ. քառօրա պատերազմի ժամանակ հայկական կողմը թիրախավորել է կրթական ու բժշկական հաստատություններ։

Դրա հետ մեկտեղ օկուպանտ Ադրբեջանը սեփական հրեշավոր քայլերը՝ արգելված զենքի օգտագործումը վերագրել է հայկական կողմին՝ իբրև «սպիտակ ֆոսֆոր պարունակող արկեր են կիրառվել հայկական կողմից»։

Ռազմական ու մարդկության դեմ հանցանքների համար այդպես էլ պատասխան չստացած Ադրբեջանը հերթով իր բոլոր հանցանքները նկարագրում է՝ այդ ամենը ներկայացնելով հայկական կողմի քայլեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930