Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու տոնին ելույթ կունենա նաև Աբրահամ Ռուսսոն

Սեպտեմբեր 29,2025 22:54

«Գյումրու օրը», որը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որոշմամբ նշվելու է բանտախցում գտնվող բարերար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» հիմնադրամի ֆինանսավորմամբ, այլ ոչ թե՝ Գյումրու բյուջեի հաշվին, կնշվի հոկտեմբերի 4-ին։

Գյումրու ավագանու նիստի ժամանակ, երբ բավական թեժ զրույց ծավալվեց տոնակատարությունը բարերարի հաշվին նշվելու շուրջ, Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ մեծ գումարներ են ծախսելու, մեծ միջոցառում է լինելու, իսկ թե ինչ երգիչներ են գալու, խորհուրդ տվեց համբերել։

Այսօր Գյումրու քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է մշակութային միջոցառումների ցանկը ու նաև երգիչների անուն-ազգանունները։

Տոնն ուղեկցվելու է Գյումրու փողային նվագախմբի կատարմամբ, թանգարանային միջոցառումներով, «Գյումրի․ վարպետաց քաղաք» անունը կրող արհեստի եւ արվեստի տոնավաճառով ու Վարդանանց հրապարակում կայանալիք տոնական մեծ համերգով։

Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, համերգին ելույթ է ունենալու նաև հայազգի ճանաչված երգիչ Աբրահամ Ռուսսոն։

«Ելույթ կունենան  սիրված երգիչներ Սոֆի Մխեյանը, Սեւակ Ամրոյանը, D’Litte-ը, Գաթա Բենդը, Էռնեստ Հովհաննիսյանը եւ հայազգի ճանաչված երգիչ Աբրահամ Ռուսսոն։ Համերգի ավարտին կլինի տոնական հրավառություն»-տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930