Հոկտեմբերի 24-ին տեղի կունենա Երևանի ժամանակակից, բազմաֆունկցիոնալ մշակութային և ժամանցային Tashir Arena կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ Հոկտեմբերի 25-ին Tashir Arena-ն իր դռները կբացի առաջին հանդիսատեսի առջեւ՝ ETERNIA թատերա-կրկեսային շքեղ շոուի պրեմիերայով։ Շոուի ստեղծման վրա մոտ երկու տարի աշխատել է ավելի քան երեք հարյուր մասնագետներից կազմված միջազգային թիմը։ Նախագծի մեկնարկի մասին պատմեց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը մամուլի ասուլիսին լրագրողների համար պատրաստված իր ուղերձում։
Նախագիծը, որը ներառում է բարձր տեխնոլոգիական Tashir Arena հարթակի կառուցումից մինչև ETERNIA շոուի մշակման ու գործարկման ամբողջական ցիկլը, իրականացվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից՝ Meduse պրոդյուսերական խմբի մասնակցությամբ։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 55 միլիոն ԱՄՆ դոլար, որը Tashir Arena-ն դարձնում է տարածաշրջանի ամենախոշոր մշակութային և ժամանցային օբյեկտներից մեկը։
Tashir Arena-ն ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր է, որը կառուցվել է Երևանի հին կրկեսի տարածքում՝ միավորելով առաջատար ճարտարագիտական և տեխնիկական լուծումներ։ Այս բազմաֆունկցիոնալ կենտրոնը ոչ թե վերակառուցվել է, այլ հիմքից լիարժեք նոր տարածք է ստեղծվել։ Tashir Arena-ն հնարավորություն կունենա հյուրընկալելու ամենատարբեր ձևաչափերի ներկայացումներ՝ կրկեսային, համերգային, թատերական, ինչպես նաև սպորտային և գործարար միջոցառումներ կազմակերպել։ Շենքի ընդհանուր մակերեսը ավելացել է՝ 6000-ից կազմելով 21 000 քառակուսի մետր, իսկ հարկերի քանակը հինգից դարձել է ինը, ինչը զգալիորեն ընդլայնել է համալիրի օգտագործման տարածքը և ֆունկցիոնալ հնարավորությունները։ Tashir Arena-ի եզակի առանձնահատկությունն է վերափոխվող բեմ-մանեժը, որը հնարավորություն է տալիս բեմական ճկուն լուծումներ իրականացնել։ Հատուկ ուշադրություն է դարձվել գմբեթի ճարտարապետությանը, որի բարձրության ավելացման շնորհիվ հնարավոր է դարձել ցանկացած բարդության ներկայացում կազմակերպել։ Ընդլայնվել է նաև հանդիսատեսի հատվածը. այժմ համալիրը կարող է ընդունել մինչև 2000 հանդիսատեսի՝ ներառյալ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց։ Սա բարձր հարմարավետություն և մատչելիություն է ապահովում բոլոր այցելուների համար։
ETERNIA-ի պրեմիերային ներկայացումը համատեղում է թատերական արվեստը, կրկեսային ռեժիսուրան, կենդանի երաժշտությունը, մուլտիմեդիա լուծումներն ու գերժամանակակից բեմական տեխնոլոգիաները։ Սա ոչ թե ադապտացված կամ հյուրախաղային տարբերակ է, այլ լիարժեք առանձին բեմադրություն, որը ստեղծվել է հատուկ հայ հանդիսատեսի համար։ Նախագիծը նպատակ ունի նոր որակական մակարդակի հասցնել ներկայացումների մշակույթը մեր երկրում։ ETERNIA-ն առաջին ներկայացումն է Հայաստանում, որտեղ օգտագործվում են մուլտիմեդիա տեխնոլոգիաներ և 360° պրոյեկցիաներ, որոնք լիարժեք ներգրավվածության (immersive) էֆեկտ են ապահովում։ Ժամանակակից ձայնային համակարգերը բյուրեղյա մաքուր և հզոր հնչողություն են ստեղծում, որը հավասարաչափ տարածվում է դահլիճի բոլոր կետերում, իսկ լուսային սարքերը թույլ են տալիս խիստ բարդ և տեսողական տպավորիչ լուսային կոմպոզիցիաներ իրականացնել։
Կարդացեք նաև
Ներկայացման մեջ ներգրավված է ավելի քան 100 արտիստ՝ Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից և Ասիայից։ Բոլոր մասնակիցները բազմափուլ դերասանական լսումներ են անցել, մասնագիտական պատրաստություն ստացել և մասնակցել երկարատև փորձերի, որոնց շնորհիվ բարձր կատարողական որակ և գեղարվեստական գաղափարի ամբողջական իրականացում է ապահովվել։
ETERNIA շոուն հենց նոր արենայի լայն հնարավորությունների վառ ապացույցն է։ Նախագծի կոնցեպտը, որի գաղափարական հեղինակը «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանն է, հայ մշակութային կոդի և առաջատար տեխնոլոգիաների յուրահատուկ համադրություն է։
«ETERNIA-ն ավելին է, քան պարզապես շոու։ Մենք ոչ թե պատրաստի բեմադրություն ենք բերել, այլ ստեղծել ենք այն հենց Հայաստանի համար՝ հայ արտիստների մասնակցությամբ՝ ներդնելով մեր հոգին ու աշխարհի լավագույն փորձը։ Սա նշանակավոր քայլ է մեր երկրի համար, որը փաստում է, որ Հայաստանը պատրաստ է ոչ միայն ընդունել, այլև ստեղծել համաշխարհային մակարդակի նախագծեր, որոնք կարող են Երևան բերել հյուրերի ամբողջ աշխարհից։ Շոուի կոնցեպտ մշակելիս մեր նպատակը մեկն էր՝ դուրս գալ ստանդարտների սահմաններից և առաջարկել մի բան, որն իսկապես կոգեշնչի և երկար կմնա հանդիսատեսի սրտում։ Ես երջանիկ եմ, որ մեր երկրում ստեղծվել է մի վայր, որտեղ իշխում են անկեղծությունը, ուրախությունը, փոխադարձ վստահությունն ու դրական հույզերը», — նշեց Տաթևիկ Կարապետյանը։
Tashir Arena-ն ձգողականության կենտրոն է ոչ միայն հանդիսատեսի, այլև պրոֆեսիոնալների համար։ Թիմի առաջ խնդիր էր դրվել. ոչ միայն նոր ստեղծագործական տարածք ստեղծել, այլև հարթակ՝ փորձի փոխանակման, համագործակցության և տեղական տաղանդների աջակցման համար։
ETERNIA շոուն ակտիվ համագործակցում է Հայաստանի կրկեսային և կրթական հաստատությունների հետ, ովքեր եզակի հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց հմտությունները և փորձ ձեռք բերելու միջազգային մասնագետներից։
ETERNIA շոուի ռեժիսոր-բեմադրիչն է Պավել Բրյունը՝ կրկեսային արվեստի ոլորտում ամենապահանջված մասնագետներից մեկը։ Իր կարիերայի ընթացքում նա մեծածավալ բեմադրություններ է կազմակերպել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ասիայի և Ռուսաստանի խոշորագույն թատրոններում, միջազգային մշակութային նախագծեր իրականացրել, ինչպես նաև մասնակցել համաշխարհային խոշոր բրենդների համար շոուների ստեղծմանը, այդ թվում՝ Cirque du Soleil-ի և DRAGONE-ի։ «Աշխատելով ETERNIA շոուի ստեղծման վրա՝ մենք հավաքեցինք լավագույն մասնագետների թիմ՝ իսկապես տպավորիչ տեսարան ստեղծելու համար։ Ինձ համար մեծ ուրախություն է մասնակցել մի նախագծի, որը միավորում է հայկական մշակույթի հարուստ ժառանգությունն ու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ստեղծագործական լուծումները։ Մենք ուզում էինք ստեղծել մի ներկայացում, որը կամուրջ կդառնար ավանդույթների և ապագայի միջև, կոգեշնչեր հանդիսատեսին և անմոռանալի տպավորություն կթողներ նրանց սրտերում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», — ընդգծեց Պավել Բրյունը։
Շոուն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար՝ առանց սահմանափակման։ «ETERNIA-ում յուրաքանչյուր հանդիսատես կգտնի իրենը՝ ոգեշնչում, հույզեր, գեղեցկություն և ներգրավվածության զգացում։ Սա պատմություն է, որը միաժամանակ հետաքրքիր և հասկանալի է բոլորին։ Երեխաների համար այն կդառնա իսկական մոգական աշխարհ մուտք գործելու հնարավորություն, ընտանիքների համար՝ սերունդները միավորող հեքիաթային ճամփորդություն, երիտասարդության համար՝ դինամիկ տեսարան՝ ժամանակակից էֆեկտներով և կենդանի երաժշտությամբ, իսկ հյուրերի համար՝ Երևանը այցելելու և Հայաստանը նոր հարթության մեջ բացահայտելու լավ առիթ։ Սա իրադարձություն է, որը ապացուցում է՝ Հայաստանը կարող է ընդունել համաշխարհային մակարդակի նախագծեր», — ասաց Տաթևիկ Կարապետյանը։
Tashir Arena համալիրում հատուկ ուշադրություն է դարձված անվտանգության համակարգերին։ Տեղադրված է ավտոմատ հրդեհաշիջման համակարգ՝ ժամանակակից վերահսկողության և ազդարարման միջոցներով, որոնք ապահովում են արագ արձագանք և բարձր մակարդակի անվտանգություն հանդիսատեսի, արտիստների և անձնակազմի համար։
ETERNIA շոուի պրեմիերայի տոմսերի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 29-ին։
Ներկայացումները կանցկացվեն հոկտեմբերի 25-ից, և տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել www.tashirarena.am պաշտոնական կայքի միջոցով։ Սոցիալական նախաձեռնության շրջանակում նախատեսված են արտոնություններ սահմանափակ հնարավորություններով անձանց, կենսաթոշակառուների, ուսանողների, ինչպես նաև Արցախյան պատերազմի վետերանների համար։ Բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ Tashir Arena-ի պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում։
Լրացուցիչ տեղեկատվություն
ETERNIA շոուի մասին
ETERNIA-ն մի աշխարհ է, որտեղ իրականության սահմանները ջնջվում են, իսկ երևակայությունը ձև ու մարմին է ստանում։ Ձեզ սպասվում է պատմություն՝ վերափոխման, սիրո և ինքնաբացահայտման մասին՝ պատմված երաժշտության, լույսի և անհավատալի հնարքների լեզվով։ Գաղտնիքներով լի ETERNIA աշխարհում հայտնված սովորական մի պատանի հանդիպում է հմայիչ Նիմֆային, որը գրավում է նրա սիրտը։ Իր սիրո համար նա պատրաստ է ամեն ինչի՝ նույնիսկ մեկնելու վտանգավոր ճանապարհորդության անհայտ աշխարհներով։ Իր ուղեկցի՝ իմաստուն Պապի՝ ETERNIA-ի գաղտնիքների պահապանի հետ հերոսը կանցնի չորս տարրերի՝ կրակի, ջրի, օդի և հողի փորձություններով, կհանդիպի ֆանտաստիկ արարածների և կհաղթահարի անհավատալի փորձություններ։ Իսկ ինչպե՞ս կավարտվի այս պատմությունը։ Կամ գուցե ընդհանրապես չավարտվի՞… Կիմանաք շոուի ընթացքում։
Պավել Բրյուն
Շոուի ռեժիսոր-բեմադրիչ
Պավել Բրյունը կրկեսային շոուների բեմադրող ռեժիսոր է, խորեոգրաֆ։ Երկար տարիներ աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար և խորեոգրաֆ կանադական Cirque du Soleil ընկերությունում, որտեղ մասնակցել է այնպիսի լեգենդար ներկայացումների ստեղծմանը, ինչպիսիք են Nouvele Expérience, Saltimbanco, Mystère, O և Alegría։ Վեց տարի եղել է Cirque du Soleil’s Residential Shows Division ստորաբաժանման համահիմնադիրներից, որը վերահսկում էր Լաս Վեգասում ռեզիդենտ հինգ շոուները՝ Mystère, O, Kà, Zumanity և Love։
2001 թվականից վեց տարի որպես գործընկեր համագործակցել է բելգիական Dragone ընկերության հետ՝ և մասնակցել է այնպիսի շոուների ստեղծմանը, ինչպիսիք են Սելին Դիոնի A New Day-ըև Le Rêve-ն։ 2003-ից 2006 թվականներն աշխատել է բացառապես Սելին Դիոնի հետ՝ որպես A New Day շոուի գեղարվեստական ղեկավար։ 2017 թվականին կրկին համագործակցել է Dragone ընկերության հետ՝ որպեսAssociate Director Դուբայում ստեղծված La Perle շոուի շրջանակում։ Այսօր Պավել Բրյունը հանդիսանում է Հայաստանում ETERNIA շոուի ռեժիսոր-բեմադրիչը։
MEDUSE պրոդյուսերական կենտրոնի մասին
MEDUSE-ը պրոֆեսիոնալների թիմից բաղկացած պրոդյուսերական խումբ է, որը մասնագիտացած է մասշտաբային հանդիսատեսային շոուների ռեժիսորական և բեմադրական աշխատանքների, ինչպես նաև դրանց բարձր տեխնոլոգիական տեխնիկական ապահովման ծրագրերում։
MEDUSE-ի նախագծերի աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իտալիան, Հայաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Չինաստանը և այլ երկրներ։ Կենտրոնն արդեն իրականացրել է տասնյակ հաջողված նախագծեր՝ կրկեսային և երաժշտական շոուներ և համերգներ, մշակութային միջոցառումներ, թատերական ներկայացումներ, փառատոններ եւ գովազդային արշավներ։
MEDUSE-ի գլխավոր պրոդյուսեր Ալյոնա Կոզինան ավելի քան 15 տարվա փորձ ունի խոշոր նախագծերի կառավարման ոլորտում։ Նա հաջողությամբ ղեկավարում է նախագծերի ամբողջական ընթացքը՝ սկսած գաղափարի մեկնարկից մինչև դրա վերջնական իրականացումը։ Նա նաև հանդիսանում է շոուի ռեժիսորական խմբի գլխավոր պրոդյուսերը։
MEDUSE-ի կրեատիվ պրոդյուսեր Վյաչեսլավ Մինչենկոն դեռևս 1990-ականներին առաջիններից էր, ով նորագույն տեխնոլոգիաներ ներմուծեց ռուսական շոուների աշխարհում։ Այսօր նա շարունակում է մնալ այս ոլորտի առաջատար մասնագետներից մեկը։
«Տաշիր» ընկերությունների խումբ
«Տաշիր» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999 թվականին գործարար Սամվել Կարապետյանի կողմից։ Խումբը ներկայացնում է ամենախոշոր մասնավոր դիվերսիֆիկացված հոլդինգներից մեկը, որն ընդգրկում է ավելի քան 200 ընկերություն տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ շինարարության, էներգետիկայի, դևելոփմենտի, արդյունաբերության, առևտրի, ֆինանսների, բժշկության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։ Խմբի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը գերազանցում է 45 հազարը, իսկ ներկայությունն ընդգրկում է ավելի քան 50 քաղաքներ Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում և արտերկրում։
«Տաշիր»-ը Հայաստանի ամենախոշոր մասնավոր ներդրողներից մեկն է, ով համակարգված կերպով աջակցում է սոցիալական, մշակութային և ենթակառուցվածքային նախաձեռնություններին։ Խմբի գործունեությունը հանրապետությունում ընդգրկում է կարևորագույն ոլորտներ և նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսության ու առօրյա կյանքի վրա՝ մասնավորապես էներգետիկայի, արդյունաբերության, շինարարության և քաղաքային ենթակառուցվածքի։
2015 թվականին «Տաշիր»-ը ձեռք բերեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը և սկսեց երկրի էներգետիկական համակարգի մասշտաբային վերակառուցումն ու արդիականացումը։ Շինարարության և դևելոփմենթի ոլորտում իրականացվել են ազգային մասշտաբի նախագծեր՝ ներառյալ Երևանի «Ռիո Մոլլ» և «Դալմա Գարդեն Մոլլ», «Tashir Street» առևտրի կենտրոնների կառուցումը և Երևանի կրկեսի վերակառուցումը, որը կբացվի 2025 թվականին՝ «Tashir Arena» բրենդի ներքո։
Ընկերությունը նաև ակտիվորեն ներգրավված է սոցիալական և բարեգործական ծրագրերում՝ աջակցելով կրթության և առողջապահության ոլորտներին, օգնելով սոցիալապես անապահով ընտանիքներին և պատերազմի հետևանքով տուժածներին, կառուցելով դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, նպաստելով մշակութային հուշարձանների վերականգնմանը և ենթակառուցվածքների զարգացմանը։
«Տաշիր» խմբի ներկայությունը Հայաստանում ոչ միայն երկարաժամկետ ներդրումներ են, այլ նաև պատասխանատու մոտեցում՝ երկրի զարգացման նկատմամբ՝ ուղղված Սփյուռքի և հայրենիքի միջև կապերը ամրապնդմանը։
Tashir Arena-ի տեխնիկական բնութագրերը
Tashir Arena-ն հագեցած է առաջադեմ մուլտիմեդիա, ձայնային և լուսավորության սարքավորումներով՝ համաշխարհային առաջատար արտադրողներից, որոնք ապահովում են անմոռանալի տպավորություններ յուրաքանչյուր շոուից։
- Adamson (Կանադա) ձայնային համակարգը, որը կազմված է 200 սարքից, ապահովում է կատարյալ մաքուր և հզոր ձայն սրահի յուրաքանչյուր անկյունում։
- Թվով 200 բարձր տեխնոլոգիական վերջին սերնդի լուսային սարքերը՝ ACME, կառավարվող Grand MA3 համակարգով, ստեղծում են բարդ և գեղեցիկ լուսային տեսարաններ։ Տեխնոլոգիաները առաջարկում են լայն գունային հնարավորություն և դինամիկ էֆեկտներ՝ արտահայտելու ամենախիզախ ստեղծագործական գաղափարները, լուսավորության կառավարումը տեղափոխելով նոր մակարդակի։
Tashir Arena-ն հանդիսատեսին առաջարկում է վիզուալ հուզիչ ներգրավվածություն՝ շնորհիվ վերջին նորարար մուլտիմեդիա տեխնոլոգիաների։
- Panasonic լազերային պրոյեկտորները ստեղծում են հիանալի պատկերներ ավելի քան 1000 մ² տարածքով պրոյեկցիոն մակերեսների համար։
- 600 մ² ընդհանուր մակերեսով եւ 12K ընդհանուր լուծաչափով լուսադիոդային էկրաններն ապահովում են պատկերի հստակություն եւ պայծառություն։
- Blacktrax թրեքինգ համակարգը ճշգրիտ հետևում է բեմում գտնվող օբյեկտների և արտիստների շարժումներին՝ համաժամանակյա դարձնելով վիզուալ էֆեկտները գործողության հետ։
- Disguise 96K մեդիասերվերները իրական ժամանակում ապահովում են բարձր որակով վիդեոնյութերի և բարդ գրաֆիկայի ցուցադրումը։
- Չեխական GardiorTech բազմաֆունկցիոնալ մանեժը լրացնում է այս հզոր մուլտիմեդիա համակարգը, տալիս է անսահման հնարավորություններ ցանկացած բեմական լուծման իրականացման համար։
Առաջադեմ տեխնոլոգիաների, միջազգային և հայ մասնագետների փորձի համադրությունը սարքավորումների տեղադրման և սպասարկման ոլորտում Tashir Arena-ն դարձնում է իդեալական վայր ամենահամարձակ և տպավորիչ շոուների համար։
«Տաշիր Արենա»