Ի վերջո` ի՞նչ մեսիջներ հղեց ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից, որո՞նք էին նրա ելույթի հիմնական ասելիքն ու նպատակը:
«Հրապարակի» հետ զրույցում իր տպավորությունները փոխանցեց քաղաքագետ, գրականագետ Անուշ Սեդրակյանը: Նա նախ նկատեց. «ՄԱԿ-ում հնչեց ոչ թե Հայաստանի խաղաղության օրակարգը, այլ` կապիտուլյացիայի կատարման օրակարգը, որը Փաշինյանն անվանում է խաղաղություն: Անզեն աչքով դա երեւում է բոլոր դիվանագետների եւ փորձագետների համար, սակայն ամեն բան արվում է, որպեսզի հայ հասարակության համար այն տեսանելի չլինի, կոծկվի: Կատարվում են տարբեր հետապնդումներ: Օրինակ` ժամեր առաջ ոստիկանները գնացել են մի երիտասարդ կին լրագրողի տուն: Քաղաքական սպանություններ են տեղի ունենում, ճնշումներ` կոմպրոմատների ու ճնշումների տեսքով եւ այլն: Այդ ամենի նպատակն այն է, որ մարդիկ լռեն ու հաշտվեն կապիտուլյացիոն օրակարգի հետ, եւ ոչ մի տեսակի բողոք չհնչի: Օրինակ` Եղեռնի հուշարձանի հետ կապված բոլոր բողոքները մարեցին, խոսում են ինչ-որ ակադեմիական քաղաքի մասին, Հայաստանն Անգլիան չէ, եւ մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ ոչ մի ուսանող չի գնալու Աշտարակ․ սա էլ այդ ծրագրերի մի մասն է` քանդել Հայաստանի կրթական համակարգը»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: