Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության համար խնդրահարույց է իրավիճակին տիրապետող մարդկանց մուտքը զորամաս. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 30,2025 11:26

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին ամիսներին ՊՆ-ի պաշտոնական էջով ներկայացվում է տարբեր մշակութային դեմքերի այցերը զորամասեր, ներկայացվում այդ այցելությունների կարևորությունը:

Բայց օրինակ` ԱԺ պատգամավորը նույն ժամանակահատվածում, այնտեղ գնալու հնարավորություն չունի, որովհետև ՊՆ-ում համարում եմ, որ այն վտանգավոր զարգացումները, որոնք արտաքինից են միայն նկատելի, պետք է քողարկել գոնե ներսից:

Բանակը հեքիաթային փոփոխությունների, անիրականանալի ծրագրերի փիառումից դուրս փակ աշխարհ է, որովհետև իշխանության համար խնդրահարույց է իրավիճակին տիրապետող մարդկանց մուտքը զորամաս/մարտական դիրք` տեղում իրադրություն գնահատելու և իրերի դասավորությունից կարծիք ձևավորելու պատճառով:

Իսկ ի՞նչով են փակում տեղեկատվական վակումը: Այո´, Կիրանցի պատ արշավներ կազմակերպում, անհասկանալի դեմքերի ամրացման շրջաններ տանում, որոնց գտնվելու վայրից մինչև կառույցի տարբեր էլեմենտներ գաղտնիության ռեժիմում պետք է լինեն:

Չնայած պետք է իրավիճակն էլ ճիշտ ընկալել. մարդիկ պատահականությամբ պաշտոններ են ստացել, որի համար պարտավոր են մի անձի, որն իրենց արգելում է Եռաբլուր գնալ, բանակի դերի մասին միտք հնչեցնել, առավել ևս` բանակի հերոսական դրվագներից խոսել:

Ինչը, որ փակ պետք է լինի` խիստ գաղտնիության ռեժիմում, բաց է, իսկ ինչը պետք է դիտարկումների և լուսաբանումների համար, բազմաթիվ կողպեքների տակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930