Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարեք Բաքվում ձեր դեսպաններին այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին. Մամիջանյան

Սեպտեմբեր 30,2025 16:09

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ես հարցեր չունեմ Նիկոլ Փաշինյանին՝ թողնելով դա քննչական մարմիններին ապագայում, սակայն, օգտվելով այն փաստից, որ այս շաբաթ ԵԽԽՎ-ում Հայաստանն ուշադրության կենտրոնում է, ցանկանում եմ դիմել Ձեզ, պարոն նախագահ, գլխավոր քարտուղարին և անդամ երկրներից ներկայացուցիչներին:

Խնդրում եմ հանձնարարել Բաքվում ձեր դեսպաններին այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին։ Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց ի վեր մենք և նրանց հարազատները որևէ տեղեկություն չունենք մեր հայրենակիցների որպիսության մասին։ Դա նվազագույնն է, ինչ կարող եք անել նրանց համար։ Խնդրում եմ, արեք դա անհապաղ՝ ապացուցելու, որ Եվրոպայում դեռ հավատում են մարդասիրությանը։»

Սա այն «հարցն» էր, որը պատրաստվում էի տալ Փաշինյանին ԵԽԽՎ-ում, բայց քանի որ
իր ելույթի և հարց ու պատասխանի տևողություն/բովանդակություն հարաբերակցությունը չէր տարբերվում Ազգային ժողովի հարց ու պատասխանից՝ գրանցված պատգամավորներից ոչ մեկին հարցի իրավունք չտրվեց (միայն քաղաքական խմբերից հարցերը)։

Չնայած դրան, ես կգտնեմ խողովակներ այս հարցի բարձրաձայնման և լուծման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930