Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեոլիա ջուր»-ը տուգանվել է 20 միլիոն դրամի չափով՝ ՀԾԿՀ-ի կողմից արձանագրված խախտումների հիմքով

Սեպտեմբեր 30,2025 16:01

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սեպտեմբերի 30-ի նիստում վարչական պատասխանատվության է ենթարկել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին՝ ջրամատակարարման գրաֆիկի և կարգավորող մարմնի պահանջները ժամկետների խախտմամբ կատարելու համար։

Առաջին խախտման դեպքում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից չի պահպանվել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների (կանոններ) 136-րդ կետը, այն է՝ ընկերության պաշտոնական կայքում հրապարակված 2025 թվականի Սարալանջ գյուղի ջրամատակարարման գրաֆիկի խախտումը։

Երկրորդի դեպքում ընկերությունը հանձնաժողովի թվով 21 հարցումներին պատասխանել է սահմանված ժամկետների խախտմամբ, այդպիսով խախտվել է կանոնների 164-րդ կետը։

Հաշվի առնելով վարչական վարույթի շրջանակում հաստատված իրավախախտումները՝ ՀԾԿՀ-ն յուրաքանչյուր խախտման համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին տուգանել է տասը միլիոն դրամ գումարի չափով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930