«Տևական ժամանակ ԱԺ ամբիոնից պատկան մարմիններին զգուշացրել ենք սպասվող ճգնաժամի մասին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այլ ատյաններին։ Երբ հարց էինք բարձրացնում, որ խողովակները մաշված էին, ասում էին՝ ամեն ինչ նորմալ է, «Վեոլիա ջուրը» աշխատանքները պատշաճ կատարում է։ Բայց «Վեոլիա ջուրը» հայտարարություն տարածեց, որից ժամեր հետո ՏԿԵ-ն ասում է՝ օ, հրաշք, կառավարության միջամտությամբ այլևս այս ժամանակացույցը չի փոխվի։ Էդ ո՞նց է լինում, որ տարիներով կուտակված խնդիրը մի կառավարության զանգով կարգավորվում է, սա արդյոք մանիպուլյացիա չէ՞։ Այսինքն՝ կարող են զանգեն, ու այդ խողովակաշարերը արդեն խնդիր չունենան։ Ո՞րն է էդ գաղտնիքը»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը (լուսանկարում) վստահեցրեց՝ մանիպուլյացիա չկա, գաղտնիք էլ չկա․ «Ներդրումներ են արվում ենթակառուցվածքների արդիականացման, հիմնանորոգման ուղղությամբ և դրանց արդյունքում ունենալու եք խնամված ջուր։ Երկրորդ գործոնը հայտնաբերված նոր ջրաղբյուրներն են։ Եթե մենք նման նպատակ ունենային մոլորության մեջ գցելու մարդկանց, չէինք ասեի, որ այս թաղամասերում լինելու է 17-ժամյա գրաֆիկ։ Մենք կասեինք՝ ժողովուրդ ջան, մենք 24 ժամ ջուր ենք մատակարարելու»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































