Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ արտահայտությունը Ձեզ որտեղի՞ց, օգտագործեք լեգիտիմ բառապաշար»․ Փաշինյանը՝ Զանգեզուրի միջանցք ասող ԵԽԽՎ պատվիրակին

Սեպտեմբեր 30,2025 16:42

ԵԽԽՎ Պահպանողականների խմբի խոսնակ, Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Էդվարդ Լեյը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ նրան ասաց․ «Խաղաղության համաձայնագրի մի զգալի մասը, որը հաջողությամբ բանակցվեց երկու երկրների միջև նախագահ Թրամփի ներկայությամբ, Զանգեզուրի միջանցքի ստեղծումն է։ Այդ միջանցքը կապում է Ադրբեջանը ՀՀ-ի հարավով Թուրքիայի հետ։ Եվ բնականաբար, կան լավ հետևանքներ առևտրի ավելացման առումով, բայց նույնչափ կասկածներ կան միջանցքի ստեղծման հարցով՝ արդյոք դա բխո՞ւմ է ՀՀ-ի շահերից, որո՞նք են հիմնական տարբերությունները Զանգեզուրի միջանցքի՝ Ձեր և Ադրբեջանի ընկալման միջև»։

Էդվարդ Լեյ

Նիկոլ Փաշինյանը վրդովվեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումից և ի պատասխան ասաց․ «Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերը ծավալուն չեն և այնտեղ ընդունված հռչակագիրը մեկ էջ է՝ հինգ կետերով։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տարբերակը նույնպես ծավալուն չէ։ Այն գործընկերները, որոնք հետաքրքրված են թեմայով և առավել ևս պատրաստվում են հրապարակային խոսել այդ թեմայով, դժվար չէ մեկ էջանոց փաստաթուղթ կարդալը։ Այդ փաստաթղթից կիմանանք, որ Ձեր նշած խոսույթն ընդհանրապես գոյություն չունի այդ փաստաթղթերում։ Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը․ որտեղի՞ց այդ արտահայտությունը Ձեզ, որտե՞ղ եք կարդացել։ Նման արտահայտություն չկա, չի եղել և չի լինի ՀՀ-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում»։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց օգտագործել լեգիտիմ բառապաշար ու ասաց․ «Իսկ ադրբեջանցի գործընկերներից ակնկալում եմ, որ նրանք քարտեզի վրա ցույց տան, թե որտեղ նկատի ունեն, ո՞ր հատվածն են համարում «Զանգեզուրի միջանցք»։ Եթե դա որևէ կերպ վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքին, ապա ՀՀ տարածքում անուններ որոշելու իրավունք ունի միայն ՀՀ-ն։ Հակառակ գործելակերպը նշանակում է ՀՀ ինքնիշխանության խախտում, ինչի շուրջ բարձրագույն մակարդակով հրապարակային ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Ես խստորեն դատապարտում եմ Ձեր կողմից ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումը այս հեղինակավոր ինստիտուտում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930