Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանում կայացած ցուցադրության ընթացքում ներկայացվել են վկայություններ, որոնք լուսաբանում են տարբեր գործիչների մարդասիրական գործողությունները Հայոց ցեղասպանության ընթացքում

Սեպտեմբեր 30,2025 17:44

Սեպտեմբերի 27-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում Հայկական մշակույթի 4-րդ փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «ՎԿԱՆԵՐ. փաստագրելով հանցագործությունը` Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցադրության բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և Լեհաստանի Հանրապետության Սեյմի որոշման 20-ամյակին, որով դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը:

Ցուցադրությունը պատրաստվել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի համագործակցությամբ` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում (հայերեն և լեհերեն)։ Այն ներկայացնում է միսիոներների, բժիշկների, դիվանագետների և ռազմական գործիչների վկայությունների լայն հավաքածու, որը փաստագրում է Հայոց ցեղասպանությունը և ցուցադրում դրա մասշտաբները, ինչպես նաև լուսաբանում է այն մարդասիրական գործողությունները, որոնք իրականացվել են այդ սարսափելի հանցագործության ընթացքում։

Ցուցադրության բացմանը հաջորդեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված «Լեհաստանի հայ փոքրամասնության պատմական հիշողությունը» խորագրով գիտաժողովը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհակալություն է հայտնում Լեհաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանին` ցուցադրության կազմակերպման և արդյունավետ համագործակցության համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930