Լրահոս
Օրվա լրահոսը

«Միքայել Սրբազանի ելույթները դասագրքային են դառնալու, սերունդները կարդալու են ու ամաչելու այս օրերի համար»․ գյումրեցի գործարար

Սեպտեմբեր 30,2025 19:11

Դատախազը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարի 6 ամսով ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել։

Սրբազանի գրեթե բոլոր դատավարություններին մասնակցող գյումրեցիները նշում են, որ Շիրակի թեմի առաջնորդի դեպքում իրավաբանություն չի գործում, օրենք չի գործում, չկա տրամաբանություն, նրան մեղադրելը քաղաքական պատվեր է։

«Եթե փորձեն խելացի վարվել, Միքայել Սրբազանին գոնե տնային կալանքի պիտի ենթարկեն, որպեսզի արգելեն նրա հանրային գործունեությունը, կարծիք արտահայտելու իրավունքը, ժողովրդական լեզվով ասած՝ ոչ շիշը վառվի, ոչ քյաբաբը։

Չեմ էլ բացառում, որ նրան բանտարկեն, որպեսզի առաջիկա ընտրություններում ընդդիմության առաջնորդ դառնալու թեկնածու, մարդկանց համախմբելու լիդեր հանրությունը չունենա։

Հնարավոր է նրան բանտային կալանքի տակ պահեն, և եթե կարողանան ընտրություններում վերարտադրվել,  միգուցե  պայմանականորեն բաց թողնեն»,- ասում է գործարար Վարդան Սրտաշյանը։

Նա մասնակցում է թեմի առաջնորդի դատավարություններին, պատմում է՝ դրանք մարդաշատ են, երբեմն դատարանի դահլիճ մտնել հնարավոր չի լինում։

«Մարդիկ հացի հերթի պես՝ դռան դիմաց կանգնած, անընդհատ փորձում են ներս մտնել։ Մարդկանց վրդովմունքը, զայրույթը միշտ լսելի է, ոստիկանները չեն կարող զսպել, շատ դեպքեր եղան, երբ մարդիկ դատարանի դահլիճում ծափահարում էին Սրբազանին ելույթից հետո, «ամո՜թ» էին բղավում։

Ոստիկանները փորձում էին ամեն կերպ զսպել, բայց չէր ստացվում։ Անգամ իրավաբանությունից չհասկացող մարդը եթե դիտի, կհասկանա, որ գործ ունենք ոչ թե  իրավաբանության, ոչ թե օրենքի, այլ պատվերի հետ, ինչը շատ ցավալի է ժողովրդական բաստիոն Հայաստանում»,- ասում է  մեր զրուցակիցը։

Նա նշում է, Միքայել Սրբազանի ելույթները դասագրքային են դառնալու, հետագայում սերունդները կարդալու են ու ամաչելու են այս օրերի համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930