ԱԺ նստաշրջանում քննարկվեց«Կիբեռանվտանգության մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը (լուսանկարում), ներկայացնելով այս փաթեթը, ասել էր, որ դրանով հիմնարար լուծումներ են առաջարկվում Հայաստանում կիբեռպաշտպանության, կիբեռանվտանգության կարողությունները բարձրացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ թե պետական կառավարման համակարգում եւ թե մասնավոր հատվածում կներդրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներ: Ըստ Մխիթար Հայրապետյանի՝ ռազմավարական նշանակություն ունեցող մեր ենթակառուցվածքները պետք է պատշաճ պաշտպանվեն կիբեռհարձակումներից: Այդ նպատակով առաջարկվում է ստեղծել Տեղեկատվական համակարգերի կառավարման մարմին, որը կլինի ինքնավար ու ապաքաղաքականացված, կկանխի կիբեռհարձակումները: Կառույցը կազմված է լինելու 5 անդամից՝ նախագահ եւ 4 անդամ: Հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին կնշանակի խորհրդարանը:
Պատգամավորները բարձրաձայնեցին պետական կառույցների եւ քաղաքացիների անձնական տվյալների տվյալների պաշտպանության հարցերը։
«Մենք շատ հաճախ հանդիպում ենք քաղաքացիների անձնական տվյալների՝ չհիմնավորված տեսքով կամ հրապարակմանը կամ քաղաքացու պահանջի հիման վրա տեղեկատվություն չտրամադրելուն։ Մենք այսօր, ցավոք սրտի, այս մասով չենք կարողացել արդյունավետ մեխանիզմ գտնել։ Անցանկալի անձանց վերաբերյալ տեղեկությունները չեն կարող հայտնվել տեղեկությունները չմշակող կամ համապատասխան լիազորություն չունեցող անձանց մոտ։ Բայց բանից պարզվում է, որ այսօր հայտնվում են։ Օրինակ՝ վարչապետի աշխատակազմի մոտ հայտնվում է անցանկալի անձի վերաբերյալ տեղեկություն, ինչն օրենքը արգելում է։ Հարցնում ես՝ ո՞նց, բա ի՞նչ ձեւով պետք է պաշտպանվի, պատասխան չկա։ Բոլոր գերատեսչությունները, որոնց հասանելի է անցանկալի անձանց տեղեկատվության բազան, բոլորը հերքում են, որ իրենք չեն տվել դա։ Բա որ չեն տվել, ո՞նց հայտնվեց։ Եվ եթե չեն տվել ու հայտնվել է, ո՞վ է պատասխանատվությունը կրում»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության հարցը բարձրաձայնեց նաեւ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ասաց, որ պետական կառույցների տվյալները խիստ պաշտպանված պետք է լինեն։ «Հարգելի պատգամավորներ, դուք ամեն օր քայլում եք ԱԺ միջանցքներում, ամենուր տեսախցիկներ են։ Ես չգիտեմ՝ այդ տեսախցիկները միայն նկարում են, թե՞ նաեւ ձայնագրում են։ Սերվերն ամենապաշտպանված բանն է ԱԺ-ում, մի պատմություն պատմեմ, որ դուք իմանաք մեր գլխի գալիքը։ Հանգուցյալ Մհեր Սահակյանի մասնակցությամբ միջադեպը հիշում եք, այդ միջադեպից երեք ժամ հետո ՀՀ ամենապաշտպանված սերվերներից մեկից՝ ԱԺ սերվերից գողություն էր, թե ոնց կուզեք ասեք, բայց այդ տեսանյութը հայտնվում է մի կայքում։ Դա նշանակում է՝ «պրոխոդնոյ դվոր» է այդ սերվերը, նշանակում է՝ ցանկացած մեկը կարա մտնի սերվեր։ Երկրորդը՝ բոլորդ էլ ճամփորդում եք, այդ տեսանյութերը պաշտպանված են, մեկ էլ որոշում են, որ՝ էսօր Գեղամը թռել է Մոսկվա, էդ ֆոտոները հայտնվում են էլի նույն կայքում։ Կյանքս գնաց, ԱԱԾ, ՊՊԾ, ԱԺ աշխատակազմ, էլ չգիտեմ՝ մնաց բախտ բացողին դիմեմ, ասեմ՝ լավ, ո՞նց են այդ տեսանյութերը հայտնվում։ Պատճառը գիտեմ, գիտե՞ք այդ տեսանյութերը որտեղ են հայտնվում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի կայքում։ Էդ սիրուն փաթեթը, որ բերել եք, պարոն Հայրապետյան, որը շատ կարեւոր է, բայց որտեղի՞ց ապահովագրությունը, որ Տարոն Չախոյանի կայքում հերթական տեսանյութը կամ տեղեկությունը չի հայտնվի»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Մխիթար Հայրապետյանը հույս հայտնեց, որ ԱԺ-ն կողմ կքվեարկի այս փաթեթին, քանի որ, նրա խոսքով, հենց պատգամավորների տվյալները պաշտպանելու խնդիր էլ կա։ «Նաեւ չմոռանանք, թե ինչեր են տեղի ունեցել էս շենքում։ Եվ կառավարության հանձնառությունն է պաշտպանել նաեւ իր օրենսդիրների ֆիզիկական անվտանգությունը, որպեսզի երբեւէ ապագայում այլ ռոմանտիկների խմբեր չլինեն եւ չսպառնան ձեր ֆիզիկական անվտանգությանը կամ, օրինակ, 100 կամ մի քանի հարյուր մահապարտներ չլինեն, որ արկածախնդրություն կփնտրեն այս շենքի տարածքում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ