Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկերությունը 2018 թվականից սկսած կրթական հիմնադրամին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին չի փոխանցել 91 մլն 49 հզր 534 ՀՀ դրամ գումար, ինչը վերականգնվել է. ՔԿ

Հոկտեմբեր 01,2025 14:22

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերությունը չի կատարել պայմանագրով նախատեսված գումարների փոխանցումը կրթական հիմնադրամին և մարզպետի աշխատակազմին:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի նախկին մարզպետի, ընկերության և կրթական հիմնադրամի միջև 2018 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ մարզի բնակչությանը համակարգչային շերտագրման միջոցով մատուցվել են ախտորոշիչ բժշկական ծառայություններ:

Ըստ պայմանագրի՝ օրական 9-ից ավելի համակարգչային շերտագրման հետազոտությունից գոյացած հասույթի մնացած 50%-ը պետք է հատկացվեր հիմնադրամին, 30%-ը՝ մարզպետի աշխատակազմին՝ մարզի առողջապահական համակարգի խնդիրների լուծմանն ուղղելու նպատակով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2018 թվականից սկսած կրթական հիմնադրամին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին չի փոխանցել 91 մլն 49 հզր 534 ՀՀ դրամ գումար, ինչը վերականգնվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031